Արժեքի հիմնախնդիրը հիմնականում կապված է ռեսուրների սահմանափակության հետ։ Բարիքի սակավությունը (սահանափակությունը) արժեքի տարր է[1]։ Այս կամ այն ռեսուրսի և բարիքի արժևորման հիմքում դրանց սահմանափակությունն է։ Ռեսուրսի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությունը ստիպում է մարդկանց ստեղծելու տնտեսության կազմակերպման արդյունավետ ձևեր։ Մինչ այժմ մարդկությանը հայտնի ամենաարդյունավետ տնտեսաձևը շուկայականն է, որը հիմնված է ազատ արտադրողների փոխհարաբերության վրա։ Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում փոխանակությունը դառնում է անխուսափելի։ Փոխանակային հարաբերությունների ժամանակ ավելի է ընդգծվում ռեսուրի կամ արդյունքի արժեքի հիմնախնդիրը, թեև բնատնտեության ժամանակ էլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործան համար։ Նախնադարում մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար հայթայթում էին բնության բարիքներ։ Քարե կամ փայտե գործիքները նրանց համար մեծ արժեք էին ներկայացնում, որոնց օգնությամբ կարողանում էին սահմանափակ ռեսուսների միջոցով ստեղծել բարիքներ։ Հետևապես՝ արժեքը, որպես տնտեական կատեգորիա, մարդու կողմից սահմանափակ ռեսուրսների գնահատականն է, որոնց բավարարում են նրա այս կամ այն պահանջմունքը։

Արտադրողների համար կարևոր է տարբեր բարիքների փոխանակային հարաբերակցության, այսինքն՝ դրանց արժեքի մեծության որոշումը։ Բարիքների փոխանակությունը բախվում է երկու հիմնական խնդրի. առաջին՝ ի՞նչն է պայմանավորում արժեքը, երկրորդ՝ ո՞րն է դրա մեծությունը, կամ ինչպե՞ս չափել դա։ Սահմանափակ ռեսուրսի արդյունավետ օգտագործման կարևոր ուղի Ադամ Սմիթը համարել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Այդ գործընթացը աստիճանաբար նպաստել է արտադրության գործոնների ավելի արդյունավեր օգտագործմանը և տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանակային հարաբերությունների առաջացմանը։ Անգամ բնատնտեսության ժամանակ եղել է գործունեության ոլորտների բաժանում և դրանց արդյունքների փոխանակություն։ Աշխատանքի հասարակական բաժանմանը նպաստել է նաև ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունն ինչպես տարբեր տնտեսական շրջանների, այնպես էլ երկրների միջև։ Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում տարբեր արտադրողներ մասնագիտանում են այս կամ այն արդյունքի արտադրության մեջ, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը և նպաստում սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

Աշխատանքի բաժանման վրա հիմնված տնտեսության պայմաններում նախ՝ որևէ տնտեսվարող սուբյեկտ չի կարող բավարարել իր պահանջմունքները՝ առանց մյուսների հետ անհրաժեշտ փոխանակային հարաբերության, երկրորդ՝ արտադրողների միջև ձևավորվում է փոխադարձ կախվածություն, երրորդ՝ ավելի է կարևորվում սեփականության իրավունքի հաստատումը արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների նկատմամբ։ Բարիքների փոխանակության ժամանակ ձևավորվում է դրանց արժեքը։ Վերջինս դրսևորվում է փոխանակային հարաբերությունների միջոցով։ Տեղի է ունենում բարիքների փոխանակություն, որոնք ունեն իրենց արժեքները կամ գնահատականները։

Արժեքը սահմանափակ ռեսուրսների և դրանց միջոցով ստեղծված բարիքների գնահատականն է, որը դրսևորվում է դրանց փախանակային հարաբերակցության միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Экономическая теория (политэкономия), էջ 69

Աղբյուրներ խմբագրել

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 86 էջ։