Արթուր (անգլ.՝ Arthur River), գետ Թասմանիայի (Ավստրալիա) հյուսիսարևմտյան մասում։ Գետի ընդհանուր երկարությունը կազմում է 189 կմ[1]։ Սաուտ-Էսք (252 կմ) և Դերվենտ (215 կմ) գետերից հետո Թասմանիայի երրորդ ամենաերկար գետն է[1]։ Այն փոքր-ինչ երկար է Թասմանիայի չորրորդ՝ Գորդոն (186 կմ) և հինգերորդ՝ Հյուոն (169 կմ) գետերից[1]։

Արթուր (գետ, Թասմանիա)
Բնութագիր
Երկարություն189 կմ
Ավազանի մակերես2492 կմ²
Գետաբերանի տեղակայումՀնդկական օվկիանոս
Կոորդինատներ
Հոսող հոսքերKeith River?, Lyons River?, Rapid River?, Julius River?, Frankland River?, Waratah River?, Wandle River?, Hellyer River?, Salmon River? և Frankland River?
ԵրկրամասԹասմանիա

Արթուր գետի՝ Հնդկական օվկիանոս թափվելու վայրի մոտ կա նույնանուն փոքր գյուղ, որի բնակչությունը, ըստ 2006 թվականի մարդահամարի արդյունքների, կազմել է 121 մարդ[2]։ 1823-1837 թվականներին գյուղը և գետը կոչվել են Վան Դեմեն (այժմ՝ Թասմանիայի) նահանգի լեյտենանտ-նահանգապետ Ջորջ Արթուրի պատվին[3]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Արթուր գետի ակունքը գտնվում է Թասմանիայի հյուսիս-արևմուտքում՝ Ուորաթա գյուղից 10 կմ հարավ-արևմուտք, B23 Waratah Road ավտոմոբիլային ճանապարհից քիչ հարավ[4][5]։

 
Արթուր-Ռիվեր գետն ու կամուրջ գետի վրա

Արթուր գետն ակունքի մոտ հոսում է նաև դեպի հյուսիս, ապա թեքվում դեպի արևմուտք։ Գրեթե ամբողջ ընթացքում գետը հոսում է Թասմանիայի հյուսիսարևմտյան հատվածի անմարդաբնակ վայրերով։ Արթուր գետն ունի բազմաթիվ վտակներ, որոնցից են Ֆրանկլենդը (Frankland River), Ռեպիդը (Rapid River), Հելլիերը (Hellyer River) և այլն։ Գետի ավազանի տարածքը կազմում է 2492 կմ²[6]։

Ըստ պաշտոնական ձևակերպման՝ գետի գետաբերանը գտնվում է Մեծ Ավստրալիական ծոցի գոտում, սակայն Թասմանիայի քարտեզների վրա այն սովորաբար չի հիշատակվում։ Արթուր Ռիվեր գյուղը, որի մոտ գետը թափվում է Հնդկական օվկիանոս, վարչականորեն պատկանում է Սիրքյուրար Հեդ տեղական կառավարման շրջանին։

Արթուր գետի գետաբերանի մոտ, որը գտնվում է Թասմանիայի հյուսիսարևմտյան ափին, տեղադրված է մի հուշարձան, որի վրա գրված է «The Edge of the World. North West Coast Tasmania» («Աշխարհի եզրագիծը, Թասմանիայի հյուսիսարևմտյան ափ»), ինչպես նաև Բրայան Ինդերի բանաստեղծությունը[7]։

1982 թվականին Արթուր գետից հարավ ձևավորվել է Արթուր-Պայմեն արգելոցը, որը հարում է Հնդկական օվկիանոսի ափին։ Նրա հյուսիսային սահմանն անցնում է Արթուր գետի կողքով, հարավային սահմանը՝ Պայման գետի երկայնքով, արևելքում այն հասնում է մինչև Ֆրանկլենդ (Արթուրի վտակ) և Դոնալդսոն (Պայմենի վտակ) գետերը[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Australian Bureau of Statistics: Tasmania, Rivers
  2. «2006 Census QuickStats : Arthur River (State Suburb)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 17.09.2011-ին.
  3. A.G.L. Shaw. «Arthur, Sir George (1784–1854)» (անգլերեն). Australian Dictionary of Biography, Australian National University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 17.09.2011-ին.
  4. «Топографическая карта Тасмании — Waratah». topomapper.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «LISTmap (Arthur River Dam)». Tasmanian Government Department of Primary Industries and Water. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  6. Graham Green. «North-West rivers environment review» (PDF). Environment Protection Authority, Tasmania — epa.tas.gov.au. Վերցված է 24.06.2014-ին.
  7. «History to The Edge of the World». www.theedgeoftheworld.com.au. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 10.08.2015-ին.
  8. «Arthur-Pieman Conservation Area». Tasmanian Parks & Wildlife Service — www.parks.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 22.06.2014-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր (գետ, Թասմանիա)» հոդվածին։