Արթուր Սոխիև
Արթուր Մարատի Սոխիև (ռուս.՝ Арту́р Мара́тович Со́хиев, սեպտեմբերի 27, 2002, Վլադիկավկազ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 2002 (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսաստան | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՕսական ֆուտբոլի սան է[1]։ 2018-2019 թվականներին Հյուսիսային Օսիայի առաջնությունում հանդես է եկել «Դիգորա» ակումբի կազմում[2]։ «Դիգորա-2»-ի կազմում դարձել է Հյուսիսային Օսիայի Առաջին լիգայի բրոնզե մեդալակիր, ընդգրկվել է Առաջին լիգայի խորհրդանշական հավաքականում։ Հարավային և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի պատանեկան հավաքականի կազմում Ռուսաստանի 2019 թվականի առաջնության հաղթող[3]։
2020 թվականի փետրվարին տեղափոխվել է ՊՖԼ «Սպարտակ-Վլադիկավկազ» ակումբ, որի կազմում անցկացրել է մեկ հանդիպում՝ մարտի 14-ին մասնակցելով Մայկոպի «Դրուժբա»-ի դեմ ողջ արտագնա հանդիպմանը (0:1)։ Շուտով COVID-19 համավարակի պատճառով մրցաշրջանն ավարտվել է, իսկ թիմը մայիսին լուծարվել է։ Հուլիսին նա փորձաշրջան է անցել ՌՊԼ «Ռոստով» ակումբում և հոկտեմբերին կնքել եռամյա պայմանագիր[3]։ Երիտասարդական առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 11-ին՝ առաջին տուրի «Կրասնոդար»-ի դեմ արտագնա խաղում (1:2)․ հեռացվել է արդեն 8-րդ րոպեին մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար[4]։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին նորամուտն է նշել Ռուսաստանի առաջնությունում։ «Ախմատ»-ի դեմ խաղում փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին՝ աչքի ընկելով գոլային փոխանցմամբ։
2022 թվականի հուլիսի 18-ին ազատ գործակալի կարգավիճակով դարձել է Մախաչկալայի «Դինամո»-ի խաղացող[5]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է նույն օրը՝ փոխարինման դուրս գալով հանդիպման երկրորդ խաղակեսում։ Նույն թվականի սեպտեմբերի 3-ին Դաղստանի ակումբը հայտարարել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ Սոխիևի հետ պայմանագրի խզման մասին[6]։ Ընդ որում, արդեն սեպտեմբերի 2-ին նա ընդգրկվել է «Եսենտուկի»-ի հայտացուցակում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «18-летний Артур Сохиев успешно дебютировал за футбольный клуб «Ростов»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Сохиев Артур — игрок». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «Артур Сохиев — откуда он взялся?». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Краснодар 2 — 1 Ростов (Первенство Молодёжных команд клубов Премьер-Лиги 2020/2021, 1 тур)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Нападающий Артур Сохиев — в «Динамо»» (ռուսերեն). ФК «Динамо» (Махачкала). 2022 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ ««Динамо» расторгло соглашение с Артуром Сохиевым» (ռուսերեն). ФК «Динамо» (Махачкала). 2022 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Профиль игрока (сезон 2022/23)» (ռուսերեն). ФНЛ-2. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սոխիև» հոդվածին։ |