Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Վալերիի Մարության (ծնվ․՝ ապրիլի 28, 1965, Կրասնոյարսկ), վիրաբույժ։ Վալերի Մարությանի որդին։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի կապիտան (1997 թվական)։

Արթուր Մարության
Ծնվել էապրիլի 28, 1965(1965-04-28)[1] (59 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1988 թվական), վերապատրաստվել Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1989 թվական), Օլդռարի (Մեծ Բրիտանիա) զինվորական կլինիկական հոսպիտալում (1993 թվական) և Կրյուի (Մեծ Բրիտանիա) քաղաքային հիվանդանոցում (1999 թվական)։ 1988-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային (հանրապետական) հիվանդանոցում, քաղաքային ծննդատան մանկաբարձական բաժնում, կենտրոնական զինվորական հոսպիտալում, Վալերի Մարությանի անվան հոսպիտարի վիրաբուժական բաժանմունքում՝ վիրաբույժ, բաժնի վարիչ, բաժնի պետ, 1997 թվականից՝ Ստեփանակերտի ծննդատան գործադիր տնօրեն։ 1992-1994 թվականներին բժշկական կամավորական բրիգադի կազմում աշրարտել է Շուշիի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանների, Լաչինի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում, բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։