Արթուր Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Արթուր Ղարիբի Հովհաննիսյան (մայիսի 26, 1990(1990-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Հայաստանի 7-րդ («Իմ քայլը» դաշինքից) և 8-րդ («ՔՊ» կուսակցությունից) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար[1]։

Արթուր Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
Նոյեմբերի 15, 2021 թվական - ներկա
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
Օգոստոսի 2, 2021 թվական - ներկա
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Հունիսի 10, 2019 թվական - Օգոստոսի 2, 2021 թվական
 
Կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կրթություն՝ ԵՊՀ, լրագրության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ Լրագրող
Գործունեություն՝ Պետական, քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր Մայիսի 26, 1990 թվական
Ծննդավայր Հայաստան, Երևան

Կենսագրություն խմբագրել

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1990 թ. մայիսի 26-ին Երևանում։ 2008-2010 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Կրթություն խմբագրել

2007-2008 թվականներին սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

2012-2013 թվականներին աշխատել է Ա1+ հեռուստաընկերության լրագրող[2]։ 2013-2015 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2015-2016 թվականներին եղել է Հ3 հեռուստաընկերության լրագրող։

2016-2017 թվականներին «Առաջին լրատվական» կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման բաժնի պրոդյուսեր[3], 2017-2018 թվականներին եղել է Para.tv առցանց հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր։ 2018-2019 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ[4]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Հունիսի 10, 2019 - օգոստոսի 2, 2021թթ. եղել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[5]։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2021 թ. հունիսի 20-ին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  2. «A1Plus». A1Plus. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  3. Technologies, Peyotto. «1in.am». 1in.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  4. LLC, Helix Consulting. «Աշխատակազմ - Վարչապետի աշխատակազմ - Հայաստանի Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.