Արթուր Գրիգորի Կյուչարիանց (հունվարի 13, 1889(1889-01-13), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1962(1962-06-22), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), բժշկական ծառայության գեներալ-մայոր (1943)։

Արթուր Կյուչարիանց
հունվարի 13, 1889(1889-01-13) - հունիսի 22, 1962(1962-06-22) (73 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՍուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան (1914)[1], Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1924) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1934)
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

1914 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1917 թվականին՝ Հնէաբանության ինստիտուտը, 1924 թվականին՝ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Խորհրդային բանակում ծառայել է 1918 թվականից, 1918-1934 թվականներին եղել է տարբեր զինվորական սանիտարական վարժությունների պետի տեղակալ և պետ։ 1934-1940 թվականներին ղեկավարել է Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիան։ 1941 թվականին նշանակվել է Լենինգրադյան ռազմաճակատի բուժանձնակազմի կատարելագործման դասընթացների պետ։ Կտուչարիանցի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են զորամասերի բժշկական ծառայության կազմակերպման հարցերին։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 491