Արթուր Գևորգյան

հայ բռնցքամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Սամվելի Գևորգյան (ապրիլի 1, 1975(1975-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, նախկին թեթևքաշային բռնցքամարտիկ և Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար։ Հանդես է եկել 1996 թ.-ի Ատլանտայի և 2000 թ-ի Սիդնեյի օլիմպիական խաղերում։

Արթուր Գևորգյան
Դիմանկար
Գևորգյանը (ձախից երկրորդը) UFC կանանց նախկին կիսածանրքաշային չեմպիոն Ռոնդա Ռոուզիի հետ
Ծնվել էապրիլի 1, 1975(1975-04-01) (49 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունբռնցքամարտիկ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Հետախուզվում է ապօրինի հարստանալու մեղադրանքով[1]։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Դավիթաշենի Թիվ 189 միջնակարգ դպրոցը (այժմ` ավագ դպրոց)։

1987 թվականից զբաղվել է բռնցքամարտով։ 1989 թ. դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։ 1991 թ. ընդունվել է «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 1994-1996 թթ. ծառայել է հայկական բանակում։ 1996 թ-ին ընդունվել և 2000 թ-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1998 թ. անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։ Այնուհետեւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի «միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրատուրան։

1996 թվականին Ատլանտայում կայացած 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղը՝ հանդիպումներից մեկում պարտություն կրելով Ֆլոյդ Մեյվեդերից,, ով ներկա պահին հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարզիկներից մեկը։ Ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։ 1998 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ 2000 թ. մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին։ 1995-2002 թթ. դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում։ 2005-2008 թթ. եղել է Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ։ 2008 թ. մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար։ 2009 թ-ի հունիսի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

ՀՀԿ խորհրդի անդամ է եղել, Դավթաշեն համայնքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։

2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։

2012թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։ 2014 թ. պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով՝ հայկական սպորտի զարգացման և բարգավաճման գործում ունեցած ավանդի համար։

Քրեական գործ խմբագրել

Արթուր Գևորգյանը 2020 թվականի ապրիլին ներգրավվել է որպես մեղադրյալ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է».
  2. «Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի մասին «Հետքի» հրապարակումից հետո քրգործ է հարուցվել».

Արտաքին հղումներ խմբագրել