Արթուր Աքշելյան

կոմպոզիտոր

Արթուր Աքշելյան (դեկտեմբերի 28, 1984(1984-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր։ «Ասոնանս» անսամբլի դիրիժոր[1]։

Արթուր Աքշելյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1984(1984-12-28) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

2007 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Վարդան Աճեմյանի ստեղծագործական դասարանը։ 2008 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։ Նույն թվականին ընդունվել է Ժնևի երաժշտական բարձրագույն դպրոցը, որտեղ կատարելագործվել է հանրահայտ կոմպոզիտոր Միքաել Ժարրելի դասարանում (MA in Arts): Մի շարք հանդիպումներ է ունեցել կոմպոզիտորներ Ստեֆանո Գերվազոնիի, Պոլ Մեֆանոյի, Անրի Դյուտիյոյի, Աշոտ Զոհրաբյանի, Տիգրան Մանսուրյանի, Սոֆյա Գուբայդուլինայի հետ։

Մասնակցել է կանադական «Domaine Forget» և անգլիական «Arditti» քառյակների մասնագիտական դասընթացներին։ Համագործակցել է ճանաչված անսամբլների («Insomnio», Հոլանդիա, «Contrechamps», Ժնև, «Nouvel Ensemble Moderne», Քվեբեկ) և երաժիշտների (Արթուր Ավանեսով, Հայկ Մելիքյան և ուրիշների) հետ։

Մրցանակներ խմբագրել

  • Կոմպոզիտորների միջազգային մրցույթների դափնեկիր,
  • 1-ին մրցանակ, 2007, «Pre-Art», Ցյուրիխ,
  • Յուրգենսոնի անվան, 3-րդ մրցանակ, Շուշանիկ Ափոյան, 2010, Մոսկվա,
  • «Գաուդեամուս», պատվավոր դիպլոմ, 2010, Հոլանդիա,
  • Ժնևի մրցույթի գլխավոր մրցանակ, 2012,
  • Kiefer-Hablitzel մրցանակ, 2012։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊԿ դասախոսը երկրորդ տեղն է գրավել կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում». 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։