Արթուր Անդրանիկյան

հայ գրականագետ, բանաստեղծ

Արթուր Անդրանիկյան (նոյեմբերի 16, 1959(1959-11-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Արթուր Անդրանիկյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1959(1959-11-16) (61 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրականագետ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Արթուր Անդրանիկյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 16-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է «Սփյուռք» հրատարակչության հիմնադիր տնօրենը (1989-1996)։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, իսկ գեղանկարչական աշխատանքները գտնվում են Մերձավոր Արևելքի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում։

Կազմել և խմբագրել է սփյուռքահայ մի շարք նշանավոր բանաստեղծների, գրողների ստեղծագործությունների ժողովածուները (Ահարոն Տատուրյան, Նիկողոս Սարաֆյան, Կարո Փոլադյան, Զապել Եսայան, Նշան Պեշիկթաշլյան և ուրիշներ)։ Արևելահայերենից արևմտահայերենի է վերածել Արմեն Սարգսյանի «Հայկական ժողովրդական առակներ» պատկերազարդ ժողովածուն։ Շուրջ 15 գրքի հեղինակ է։

ԵրկերԽմբագրել

  • Հնգամարտ (կատակերգություններ), Երևան, 2014։
  • Վերամուտ, բանաստեղծություններ, /արևմտահայերեն/, 2003, 2006, 2009, 2015:
  • Ձայնանկար, բանաստեղծություններ, 1016։
  • Այլընթաց, բանաստեղծություններ, 1993։
  • Տարաժամ, բանաստեղծություններ, 1995
  • Սըրարշավ, բանաստեղծություններ, Երևան, 2009։
  • Միջօրեի բանաստեղծություններ, Երևան, 2006։
  • Շողէջ, Երևան, 1998, 2004։
  • Բոլոր ճանապարհները տանում են Ոչմիտեղ, սոցիալ-քաղաքական երգիծանք, 2005։
  • Մերկասառույց, Պէյրութ, 1996։
  • Բնակավայր ճանապարհին, Երևան, 1986։
  • Նահանջը առանց երգի, ֆիլմի սցենար ըստ Շահան Շահնուրի համանուն վեպի, 2013։
  • Վան-1908, ֆիլմի սցենար ըստ Վիկտոր Գորդոնի Կյանքի կանաչ արևը վեպի, 2014։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • 2013 թվականին «Արիի ճամփորդությունը այբբենարանում» ժողովածուի համար արժանացել է Հայատսանի Գրողների միության Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
  • 2009 թվականին «Վերամուտ» գրքի համար արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի։
  • 2003 թվականին արժանացել է մանկական գրականության համահայկական մրցանակաբաշխության երկրորդ մրցանակի (պոեզիա)։