Նիկողոս Սարաֆյան (մարտի 30, 1902(1902-03-30), Վառնա, Բուլղարիայի իշխանություն - դեկտեմբերի 16, 1972(1972-12-16)[1], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1]),հայ գրող, բանաստեղծ[2]։

Նիկողոս Սարաֆյան
արմտ. հայ.՝ Նիկողոս Սարաֆեան
Ծնվել էմարտի 30, 1902(1902-03-30)
ԾննդավայրՎառնա, Բուլղարիայի իշխանություն
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1972(1972-12-16)[1] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1]
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան
ԱշխատավայրԱրաջ, Զվարթնոց, Մենք, Ֆրանս Սուար և Ցոլք
Նիկողոս Սարաֆյան Վիքիքաղվածքում
 Nigoghos Sarafian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկողոս Սարաֆյանը ծնվել է 1902 թվականին Կոստանդնուպոլսից դեպի Բուլղարիա մեկնող նավում, որով նրա ընտանիքը Վառնա էր գաղթում Ակն գյուղից։ Սովորել է Վառնայի Ճիերճյան, այնուհետև՝ ազգային և կաթոլիկ վարդապետների ղեկավարած վարժարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 12 տարեկան հասակում եղբոր հետ մեկնել է Ռումինիա։ Թափառական կյանքի ընթացքում եղել է Բուխարեստում, Կալասում, Օդեսայում, Դոնի Ռոստովում։ Այնուհետև ոտքով անցել է Ռումինիան, Վառնայում գտել ծնողներին, մեկնել է Կ.Պոլիս, սովորել է Կեդրոնական վարժարանում, աշակերտել Հակոբ Օշականին, Վահան Թեքեյանին, սակայն վարժարանի վերջին տարում կրկին մեկնել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ռումինիա։ 1923 թվականի վերջում հաստատվել է Փարիզում, որտեղ էլ մահացել է[3][4][5]։

Ստեղծագործություններ խմբագրել

21 բանաստեղծություններից բաղկացած առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անջրպետի մը գրաւումը» (1927), լույս է տեսել Փարիզում, որին հաջորդել են «14 քերթուած»-ը (1933), «Տեղատուութիւն և մակընթացութիւն» (1939), «Միջնաբերդ» (1946) և «Միջերկրական» (1971) բանաստեղծությունների ժողովածուները, «Վէնսէնի անտառը» փորձագրությունը (1947)։ 1934 թվականին գրել է «Իշխանուհին» վիպակը[6]։

Երկեր խմբագրել

  • Իշխանուհին (վէպ), Փարիզ, 1934, 108 էջ։
  • Միջնաբերդ (1940–1946), Փարիզ, 1946, 198 էջ։
  • Միջերկրական, Պէյրութ, 1971, 39 էջ։
  • Չափածոյ երկեր, Անթիլիաս, 1982, 512 էջ։
  • Երկեր, Երևան, 1988, 352 էջ։
  • Վէնսէնի անտառը, Փարիզ, 1988, 277 էջ։
  • Տեսարանները, մարդիկ և ես, Երևան, 1994, 300 էջ։
  • Լոյսի ցաւեր (յուշագրութիւն), Փարիզ–Անթիլիաս, 2000, 191 էջ։
  • Հսկում, Երևան, 2012, 240 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Sarafian_Nigoghos.png
  2. «Նիկողոս Սարաֆեան (1902-1972). Իրա՜ւ Գրականութեան Սփիւռքահայ Յառաջապահը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  3. Nicolas Safarian (1902-1972)
  4. «Նիկողոս Սարաֆյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  5. Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. էջեր 1031–1032. ISBN 0-8143-2815-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Ժամանակ» Համացանցային օրաթերթ (Armenian-American Political Daily)(չաշխատող հղում)