Ստանիսլավ Այդինյան
Ստանիսլավ Հարությունի Այդինյան (ապրիլի 13, 1958[1], Մոսկվա, ԽՍՀՄ), գեղարվեստական քննադատ, արվեստաբան, բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (2002), Գրողների և թարգմանիչների միության անդամ (2010), Հարավային Ռուսաստանի գրողների միության նախագահի տեղակալ (2004), Ուկրաինայի գրողների կոնգրեսի անդամ (2007)։
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13, 1958[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Ժանր | պոեզիա |
Հայր | Արթուր Այդինյան |
Կայք | aidinian.org.ru |
Կենսագրություն
խմբագրելՍտանիսլավ Այդինյանը ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ Արթուր Այդինյանի ընտանիքում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Չորս տարի հաճախել է նաև Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտի արվեստի պատմության դասընթացներին։ 1975 թվականից, որպես լրագրող, նա համագործակցել է ԽՍՀՄ կենտրոնական թերթերի և ամսագրերի հետ, աշխատել է որպես «Этюд Совьетик» ամսագրի (Փարիզ) արտահաստիքային թղթակից։ 1989-1991 թվականներին նա դասավանդել է գեղագիտության և համաշխարհային մշակույթի դասընթաց Կոլոմնայի մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնում։ 1993-1994 թվականներին եղել է Մոսկվայի «Նագորնայա» պետական պատկերասրահի աշխատակից, որտեղ իրականացրել է մի շարք գեղարվեստական նախագծեր։
1984-1993 թվականներին եղել է Մարինա Ցվետաևայի քրոջ՝ Անաստասիա Ցվետաևայի գրական քարտուղարը։ Անաստասիա Ցվետաևայի հետ միասին նա մասնակցել է իր «Amor» վեպի վերջնական հեղինակային խմբագրմանը։ Եղել է Անաստասիա Ցվետաևայի մի շարք գրքերի ներածական հոդվածների հեղինակ, խմբագիր և կազմող, որոնցից են «Հրաշքների և հրաշալիի մասին» (1991), «Անհասկանալիները» (1992), «Անսպառը» (1992), «Հեքիաթներ» (1994) և «Իմ միակ ժողովածուն» (1995), «Ալեքսանդրով» (2001), «Հուշեր» 2 հատորով (2008) բանաստեղծությունների գրքերը։ Կատարել է մի քանի տասնյակ հրապարակումներ պարբերականներում՝ նվիրված Ցվետաև քույրերի կյանքին և ստեղծագործություններին[2]։ 1992 թվականից եղել է Ալեքսանդրով քաղաքի Մարինա և Անաստասիա Ցվետաևների անվան գրական–գեղարվեստական թանգարանի գիտաշխատող և գիտական խորհրդի անդամ։ 1996 թվականից եղել է Գեղարվեստի միջազգային հիմնադրամի ջրանկարչական արվեստի ֆեդերացիայի պաշտոնական արվեստաբան, 1997 թվականից՝ «Սփեյս» մշակութային ծրագրերի տնօրեն։ 2003 թվականից կազմել և խմբագրել է «Հովանավորը և աշխարհը» ամսագրի՝ «Օդեսայի էջեր» գրական և գեղարվեստական անթոլոգիայի առանձին համարներ (2003-2013 թվականների 1-9 համարներ)։ Եղել է նաև «Հարավային փայլ» ամսագրի գլխավոր խմբագիրը[3]։
Ստանիսլավ Այդինյանը ռուս-իտալական «Ֆերոնի ակադեմիայի», Գեղարվեստական ստեղծագործության և իմպրովիզացիայի արկադական ակադեմիայի փոխնախագահն է, միաժամանակ՝ Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահը։
Հրատարակվել է «Մեժվեկովե» (Սանկտ Պետերբուրգ), «Գիշերահավասար» (Սանկտ Պետերբուրգ), «Հովանավորը և աշխարհը» (Մոսկվա), «Դերիբասովսկայա - Ռիչելիևսկայա» (Օդեսա), «Ճանապարհ դեպի Արարատ» (Մոսկվա), «Լիտերա» (2011, 2012, 2013, 2014, 2015, 2016), «Գրական Կազանտիպ» (2013) ալմանախներում, «Գրանի», «Նոր աշխարհ», «Պաուստովսկու աշխարհը» և այլ ամսագրերում, ինչպես նաև «Կայնոզոյան մթնշաղ» (2008), «Արևահյուսակ» (2010) պոեզիայի անթոլոգիաներում։
Հայրենական բազմազգ մշակույթում ունեցած ներդրման և Ռուսաստանի պետականության ամրապնդման համար Այդինյանը պարգևատրվել է «Ռուսաստանի պրոֆեսիոնալ» մեդալով, գրական վաստակի համար` Լերմոնտովի մեդալով, Չեխովի մեդալով, գրականության մեջ նշանավոր նվաճումների համար, Մեծ Ռուսաստանի պատիվ և փառք շքանշանով[4]։ Արժանացել է «Ռուսաստանի արվեստի քննադատության ակադեմիայի ակադեմիկոս» պատվավոր կոչմանը[5]։
Գրողների միությունների միջազգային ընկերության և Յու. Կապլանի անվան Ուկրաինայի գրողների կոնգրեսի գրական մրցանակի դափնեկիր է (2012), «Սլավոնական ավանդույթներ» գրական մրցանակի (2016), «XXI դարի գրող» մրցանակի դափնեկիր «НОН-ФИКШН» անվանակարգում (2017)։
Ստանիսլավ Այդինյանը գրել է բազմաթիվ հոդվածներ և գրախոսականներ ժամանակակից հայտնի այնպիսի արվեստագետների մասին, ինչպիսիք են Ալեքսանդր Կալուգինը, Ստեփան Խիմոչկան, Յուլիա Դոլգորուկովան, Եվգենի Իզոսիմովը, Իվան Իշչենկոն, Յուրի Ավալիշվիլին, Ելենա Ստարկովանն, Եվգենիա Բարանովան և ուրիշներ։
Առանձին հեղինակային հրատարակություններ
խմբագրել- Станислав Айдинян. «Малый жанр» Агаси Айвазяна" (Краткая вступительная заметка А.И Цветаевой), Ереван, Общество «Знание» Арм. ССР, 1988.
- Станислав Айдинян. «Подслушанный Фауст» (Послесловие Ю. Мамлеева. Гравюры С. Удовиченко), Москва, «Гиль — Эстель», 1993.
- Станислав Айдинян. «Атлантический перстень. Медитации, новеллы, легенды», Москва, «Гиль — Эстель», 1994.
- Станислав Айдинян. «Скалы», сборник стихотворений, Москва, «Гиль-Эстель», 1995.
- Станислав Айдинян. «С душой побыть наедине» (Предисловие Г. Группа), сборник стихотворений, Одесса, «Iнга», 2001.
- Станислав Айдинян. «С душой побыть наедине», сборник стихотворений, (изд. 2-е исправленное), Одесса, «Iнга», 2002.
- Станислав Айдинян. «Химерион» (Иллюстрации Г. Ф. Цомакиона), цикл стихотворений, Одесса, «Iнга», 2002.
- Станислав Айдинян. «В ореоле памяти: Константин Бальмонт», Шуя, Музей К. Д. Бальмонта, 2005.
- Станислав Айдинян. «От небес до земли: Константину Бальмонту», Шуя, Гос. литературно-краеведческий музей К. Бальмонта, 2007.
- Станислав Айдинян. «Хронологический обзор жизни и творчества А.И. Цветаевой», Москва, «Акпресс», 2010.
- Станислав Айдинян. "Механика небесных жерновов: стихи двух веков", Москва, "Гуманитарий", 2014.
- Станислав Айдинян. "Четырехлистник: - Константин Бальмонт, Анастасия и Марина Цветаевы, Анатолий Виноградов; очерки, статьи, исследования. Москва, "Экслибрис-Пресс", 2017.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 NUKAT — 2002.
- ↑ Клуб «Некрасовские пятницы». «Штрихи судьбы». Монологи Станислава Айдиняна
- ↑ "Новые Известия" Ст. Айдинян: "Время камни собирать, да иссяк камнепад"
- ↑ ТСПХ Станислава Айдиняна наградили орденом!
- ↑ Званием “Академик Российской академии художественной критики” награжден Станислав Айдинян
Արտաքին հղումներ
խմբագրել- Ст. Айдинян в Журнальном зале
- Поэзия Ст. Айдиняна на литературном сайте «Авророполис»
- Ст. Айдинян в альманахе «Меценат и Мир» Արխիվացված 2021-10-25 Wayback Machine
- подборка материалов в московском журнале «Новая Деревня» (№ 2, 2008 г.) о Ст. Айдиняне и праздновании его 50-летия
- Литературно-художественная антология «Одесские страницы», составитель Ст. Айдинян Արխիվացված 2021-08-13 Wayback Machine
- Литературно-художественный журнал «Южное Сияние», главный редактор Ст. Айдинян
- Предисловие Ст. Айдиняна к книге А. Цветаевой «О чудесах и чудесном»
- Рецензия А. Карпенко на книгу Ст. Айдиняна «Разноимённое»
- Рецензия А. Руднева на книгу Ст. Айдиняна «Разноимённое».