Արեգ Արտյուշայի Ավագյան

Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

Արեգ Արտյուշայի Ավագյան (ծնվել է հունիսի 24-ին, 1974 թվականին Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ, «Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամ, քաղաքական գործիչ։

Արեգ Արտյուշայի Ավագյան
Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Անկուսակցական, խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Կրթություն՝ ԱրՊՀ «Գյուղմեքենայացում» բաժին
Մասնագիտություն՝ ինժեներ-մեխանիկ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 24-ին, 1974(46 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Արցախ
Քաղաքացիություն  Հայաստան
Զավակներ 3
 
Կայք՝ nankr.am
 
Պարգևներ

«Արիության համար», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականին,հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

Ծառայություն խմբագրել

Տասնյոթ տարեկանից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմի մարտական գործողություններին, ինչպես ֆիդայական ջոկատներում,այնպես էլ կանոնավոր բանակում։

  • 1996 թվականին զորացրվել է ՊԲ շարքերից։

Արցախի Հանրապետության Վետերանների միության անդամ է։

Կարիերա խմբագրել

  • 1997 թվականին աշխատանքի է անցել «Արցախգազ» ՓԲԸ Արխիվացված 2020-08-02 Wayback Machine-ում՝ վարպետ։
  • 1999-2020 թվականներին՝ «Արցախգազ» ՓԲԸ գազատրանսպորտային ծառայության պետ։
  • 2011-2015 թվականներին ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ։

Մեծ ներդրում ունի Արցախի գազացման և գազամատակարարման բնագավառում, կանգնած է դրանց ակունքներում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Պարգևատրվել է «Արիության համար», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով, «Արցախի Հանրապետության 20 ամյակ», «ԼՂՀ մատուցած ծառայութլունների համար» հուշամեդալներով, «Ֆիդայիներ» շքանշանով։ Արժանացել է գերատեսչական մի շարք պատվոգրերի։

Արտաքին հղումներ խմբագրել

https://regst.net/2019/08/18/artsakh-tim/ Արխիվացված 2020-10-24 Wayback Machine

Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված դիտորդների հետաքրքրությունը, 5 թեկնածուները միմյանց գիտեն, խախտում չեն անի. Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Արեգ Ավագյան (տեսանյութ) Արխիվացված 2022-02-11 Wayback Machine

Քվեարկել եմ հանուն Ստեփանակերտի զարգացմանն ու բարգավաճմանը. Արեգ Ավագյան

Քաղաքային օրակարգի հանրային հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն հանրաքվեի. Արեգ Ավագյան

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները. Արեգ Ավագյան

http://debate.am/home/details?cp=20051(չաշխատող հղում) https://www.yerkir.am/news/view/182429.html(չաշխատող հղում)