Արգիրոլոբիում Բիբերշտեյնի

բույսերի տեսակ
Արգիրոլոբիում Բիբերշտեյնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Արգիրոլոբիում (Argyrolobium)
Տեսակ Արգիրոլոբիում Բիբերշտեյնի (A. biebersteinii)
Միջազգային անվանում
Argyrolobium biebersteinii

Արգիրոլոբիում Բիբերշտեյնի (լատին․՝ Argyrolobium biebersteinii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-40 սմ երկարությամբ, բազմաթիվ, մի փոքր բարձրացող ցողուններով կիսաթփիկ բույս է։ Տերևները եռմասնյա են, իսկ տերևիկները` լայն-էլիպսաձև, վերևից՝ մերկ, տակից՝ թավոտ։ Ծաղկաբույլերը ունեն 3-9 ծաղիկ և դասավորված են ցողունների գագաթներին, եզրային ճյուղիկների ծայրերին։ Պսակը վառ դեղին է։ 20-35 մմ երկարությամբ ունդը լայն-գծային է և կողքերից սեղմված[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Խուստուփ լեռնագագաթ)։ Աճում է նաև Կովկասում, Ղրիմի հարավային ափին, Հյուսիսային Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 950-1600 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառում, անտառի եզրերին, բացատներում և թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված անտառի հատման և ինտենսիվ արածեցման հետ, սպառնում է բնակության շրջանի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիրոլոբիում Բիբերշտեյնի» հոդվածին։