Արգենտինայի դրամահատարան

Արգենտինայի դրամահատարան պետական ընկերություն (իսպ.՝ Sociedad del Estado Casa de Moned;a), Արգենտինայի կառավարության կողմից վերահսկվող և Արգենտինայի Էկոնոմիկայի նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող արգենտինական դրամահատարան։ Դրամահատարանը հիմնադրվել է 1779 թվականին՝ մինչև Արգենտինայի անկախացումը։ 1875 թվականի թիվ 733 օրենքով ստեղծվեցին երկու դրամահատարաններ, մեկը՝ Բուենոս Այրեսում, մյուսը՝ Սալտայում[1]։ Բուենոս Այրեսի դրամահատարանը բացվեց 1881 թվականի փետրվարի 14-ին, որտեղ ճարտարագետ Կաստիլլան աշխատում էր որպես տնօրեն[1], իսկ Ջոն Ջոզեֆ Ջոլի Քայլը՝ որպես գլխավոր քիմիկոս[2]։

Արգենտինայի դրամահատարան
Изображение логотипа
Դրամահատարանի նախկին վարչությունը Բուենոս Այրեսում
Տեսակպետական մարմին և դրամահատարան
Երկիր Արգենտինա
Հիմնադրված1875
Գլխադասային գրասենյակՌետիրո
Կայքargentina.gob.ar/casademoneda(իսպ.)
Հին դրամահատարանը

Դրամահատարանն արտադրում է օրինական վճարամիջոց հանդիսացող մետաղադրամներ և թղթադրամներ։ Այն արտադրում է նաև մեդալներ և արժեթղթեր (այդ թվում՝ անձնագիր, մետրոպոլիտենի մետաղանիշներ, փոստային նամականիշներ), որոնք օգտագործվում և թողարկվում են կառավարության ծառայություններ մատուցողների կողմից։ Ներկայիս տպագրվող արժույթը արգենտինական պեսոն է՝ սկսած 1992 թվականից։

1927 թվականին բացվեց Արգենտինայի դրամահատարանի թանգարանը, որտեղ պահպանվում են պատմական մեծ արժեք ունեցող արժեթղթեր, մետաղադրամներ, փոստային և այլ դրամանիշներ, կնիքներ, մեդալներ և այլ արժեքավոր ցուցանմուշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 (Իսպաներեն) Historia de la moneda
  2. Enrique Herrero Ducloux, "Juan J. J. Kyle (1838-1922), Anales de la Sociedad Científica Argentina, t. XCIII, 170, Buenos Aires, 1922 https://archive.org/stream/analesdelasocied94soci#page/n179/mode/1up

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի դրամահատարան» հոդվածին։