Արգենտինական Անտարկտիդա

Արգենտինական Անտարկտիդա (իսպ.՝ Antártida Argentina՝ Անտարտիդա Արխենտինա[1]), Անտարկտիդայի մի մասը, որի նկատմամբ հավակնություններ ունի Արգենտինան: ներառում է Անտարկտիկական թերակղզին և եռանկյունաձև մի տարածք, որը ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերից մինչև Հարավային բևեռ՝ տեղադրվելով արևմտյան երկայնության 25° և 74°միջօրեականների և հարավային լայնության 60° զուգահեռականի սահմաններում: Այդ տարածքները Արգենտինայի Հրո երկիր և Անտարկտիդա պրովինցիայի մի դեպարտամենտն են կազմում:

Picto infobox map.png
Արգենտինական Անտարկտիդա
Argentine Antarctica.svg
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Կարգավիճակտարածաշրջան և Տարածքային պահանջներ Անտարկտիկայում
Մտնում էԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Տարածք965 597 կմ²
Antarctica, Argentina territorial claim.svg
Հիմնադրված է1901 թ.
Փոստային ինդեքսներ9411
dna.gov.ar

Գիտահետազոտական կայաններըԽմբագրել

Almirante Irizar սառցահատ նավը, մինչև 2007 թվականին դրա վրա հրդեհ բռնկվելը, Արգենտինայի կողմից անտարկտիկական հետազոտական արշավների կազմակերպման գործում ամենակարևոր դերն էր խաղում: Բայց վերոնշյալ պատահարից մինչ օրս այդ նավը գտնվում է նորոգման մեջ:

Արգենտինացիները Անտարկտիդայի հետազոտման աշխատանքներին սկսել են մասնակցել քսաներորդ դարի սկզբից. Խ. Սոբրալն էր առաջին արգենտինացին, որ 1901 թվականին ոտք դրեց Անտարկտիդայի սառույցների վրա: Իսկ սառցե մայրցամաքում արգենտինական մշտական գործող բևեռային առաջին կայանը Օրկադասն է, որ հիմնադրվել է 1904 թվականին: 1965 թվականին էլ Արգենտինան ձեռնարկեց իր առաջին արշավը դեպի Հարավային բևեռ: Այդ խիզախ գործողությանը, որը կրում էր 90/Operation 90 անվանումը, մասնակցեցին արգենտինական բանակի տասը զինվորականներ՝ Խորխե Ե. Լեալի հրամանատարությամբ:

Ներկայումս սառցե մայրցամաքում գործող ամենատարբեր կայանների մեծ մասը գտնվում է Արգենտինական Անտարկտիդայում: Դրանցից Արգենտինային են պատկանում Էսպերանսա և Մարամբիո կայանները, որոնց ավելացել են սակավաբնակ մի քանի բազաներ: Վերոնշյալ երկու կայաններում ներկայումս առկա շինությունների քանակը հասնում է յոթանասունի, իսկ բնակչության թիվը ամռանը կազմում է մոտավորապես 250, ձմռանը՝ 110 մարդ. 2010 թվականի հոկտեմբերին անցկացված մարդահամարի ժամանակ գրանցվել է 230 մարդ, այդ թվում՝ ինը ընտանիք՝ 16 երեխաներով:[2]: Սոբրալը, որ ծայրհարավային ամառային բազան է, ընկած է Բելգրանո-II-ից 1450 կիլոմետր հարավ:

 
Օրկադաս կայան, 1996 թ.

Գլխավոր փոխադրամիջոցները Puerto Deseado և Suboficial Castillo նավերը և C-130 Hercules և DHC-6 Twin Otter ինքնաթիռներն են: Նորոգումից հետո դրանց կմիանա նաև Almirante Irízar սառցահատ նավը:

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Menutti Adela, Menutti, María (1980)։ Geografía Argentina y Universal (Spanish)։ Buenos Aires: Edil 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pequeño Larrouse Ilustrado 1990, para la Argentina, ajustado a la cartografía oficial por el Poder Ejecutivo Nacional a través del Instituto Geográfico Militar (IGM) acorde Ley 22.963 aprobada por expediente del 5-10-1989.
  2. Censo 2010: en la Antártida viven 230 personas, 9 familias y 16 niños (in Spanish)

Արտաքին հղումներԽմբագրել