Շնորհիկ Շահինյան
հայ արձակագիր, լրագրող
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շնորհիկ Ենոքի Շահինյան (օգոստոսի 23, 1952), հայ արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]։
Շնորհիկ Շահինյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1952 (72 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր և լրագրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1974) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ամուսին | Արա Արթյան |
Բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանի կինն է։
Կենսագրություն
խմբագրելՇնորհիկ Շահինյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 23-ին, Կամո գյուղում (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզում)։ Ավարտել է Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագրի խմբագիրն է։ Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, վրացերեն։ 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հրատարակվել են Շնորհիկ Շահինյանի «Զարմը» (2007)[2], «Սրսուռ ձյուն Սանդո մամի համար» (2011, մանկապատանեկան պատմվածքների ժողովածու)[3] գրքերը[4]։
Մրցանակներ
խմբագրել- Մկրտիչ Արմենի անվան գրական մրցանակ, 1993
- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի Համահայկական բարբառագիտության, հեքիաթասացության փառատոնի 2-րդ՝ «Արծաթե քսակ» մրցանակ, 2008, 2010 թվականին՝ նույն փառատոնի առաջին մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Շահինյան, Շնորհիկ (2007). Զարմ։ (վիպասք). ՀԳՄ. ISBN 9789994174126.
- ↑ Ընթերցողին է ներկայացվել Շնորհիկ Շահինյանի մանկապատանեկան պատմվածքների ժողովածուն
- ↑ «Zarkfoundation - Շնորհիկ Շահինյան».