Արա Ավագյան

հայ զինվորական

Արա Սերյոժայի Ավագյան (մարտական անունը՝ Գիժ[1], հունվարի 1, 1960 - մարտի 2, 2010[1]), հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 5-րդ բրիգադի Երևանի գումարտակի հրամանատար[2]։

Արա Ավագյան
հունվարի 1, 1960(1960-01-01) - մարտի 2, 2010(2010-03-02) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Շուշիի ազատագրում
Ասկերանի ազատագրում
Աղբուլաղի ազատագրում
Քոլատակի մարտեր
Մարտակերտի ազատագրում
Կիչանի ազատագրում
Սրխավենդի և շրջակա գյուղերի ազատագրում
Խազանչիի ազատագրում
Բաշ-Գյունափայի ազատագրում
Հադրութի պաշտպանական շրջան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Երևանում, ստացել միջնակարգ մասնագիտական կրթություն[2]։

1989 թվականից մասնակցել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությանը։ Գլխի հատվածում ստացել է ծանր վիրավորում, ենթարկվել պլաստիկ վիրահատման[2]։

Ապաքինվելուց հետո եղել է Վարդենիսի, Նոյեմբերի, ապա կրկին Շահումյանի պաշտպտպանական դիրքերում։ Միացել է պարտիզանական ջոկատներին և մասնակցել Գյուլիստանի գրավմանը։ Ավելի ուշ մասնակցություն է ունեցել Շուշիի, Ասկերանի, Աղբուլաղի, Քոլատակի, Մարտակերտի, Կիչանի, Սրխավենդի, Խազանչիի, Բաշ-Գյունափայի, Հադրութի, Մարտակերտի շրջանների գյուղերի մարտերին և ազատագրմանը[2]։

Ինքնասպան է եղել 2010 թվականին՝ ձեռքի նռնակով պայթեցնելով իրեն[2]։

Աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «The memorial of Avagyan Ara (Արա Ավագյան Սերյոժայի) buried at Yerevan's Yerablur cemetery». «Hush.am».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՈՃՐԱԳՈՐԾ ԳԵՆԵռԱԼԸ ( Տեսանյութ )». «Գեհենի Առաքել». 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել