Շահումյանի պաշտպանական շրջան

Շահումյանի պաշտպանական շրջան (ՇՊՇ), ՊԲ ստորաբաժանում։

Շահումյանի շրջան

Պատմություն խմբագրել

Կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանագրով՝ 1993 թվականի մարտի 11-ին՝ դեռես 1992 թվականի հունիսի 20-ից հակառակորդի թիկունքում մարտնչող դիվերսիոն-հետախուզական խմբերի (ընդհանուր հրամանատար՝ Ա. Գյուլումյան) հիմքի վրա։ Ունեցել է մոտոհրաձգային 2 գումարտակ (հրամանատարներ՝ Վ. Գգիրյան և Դ. Պետասյան)։ Հրադադարից հետո կազմավորվել է նաև 3-րդը (հրամանատար՝ Կ. Հարությունյան)։ 1993-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի (Գետինգոմեր, Տոնաշեն, Դաստագիր, Մատաղիս, Լյուլասազ, Լեոնափր, Զայլորի պոմպակայան, Թալիշ, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Ումորդլու, Զագլիկ), Շահումյանի (Գյուլիստան, Վերինշեն. Խափոսփուտ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Շ. Մեղոյանը, Ա. Չաթանը։

ՇՊՇ-ից ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Ա. Ձալյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանով՝ Ա. Գյուլումյանը, հետմահու՝ Ս. Նահապետյանը, Շ. Մեղրյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Դ. Պետրոսյանը, Կ. Հարությունյանը, Ա. Ղլեչյանը, Մ Խալափյանը, Յու. Հախունցը, Ա. Հակոբյանը, Շ. Սայիլյանը, Յու. Ախյանը, հետմահու՝ Ֆ. Գգիրյանը, Վ. Գգիրյանը, Հ. Շելունցը, Վ. Բաղդասարյանը, Վ. Ջլավյանը։ Զոհվել է 20 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։