Արաքս (թերթ, Բոստոն)

գրական-հասարակական, պատմագիտական և քաղաքական շաբաթաթերթ

«Արաքս», գրական-հասարակական, պատմագիտական և քաղաքական շաբաթաթերթ (1907 թվականին՝ ամսաթերթ)։

Արաքս
Տեսակշաբաթաթերթ
Գլխավոր խմբագիրՀովհաննես Հակոբյան
Հիմնադրվել է1905
Հրատարակման վայրԲոստոն և Նյու Յորք

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1905–1907 թվականներին Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում։ Խմբագիր՝ Վարդ Շահենի (Հովհաննես Հակոբյան

Տպագրել է նամակներ արևմտահայ գավառներից, ներկայացրել հայ գյուղացու տնտեսական ու քաղաքական ծանր դրությունը։

Չհարելով որևէ կուսակցության՝ «Արաքս»-ը քարոզել է արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարը, դատապարտել ազգամիջյան ընդհարումները Կովկասում՝ համարելով այն որպես ցարիզմի ազգային քաղաքականության հետևանք, տպագրել է ռուս գրող Մաքսիմ Գորկու նամակը Սյուալ Րայթին, որտեղ բացատրված են կոտորածների բուն շարժառիթները, դրանց հակադրել է Կովկասի ժողովուրդների բարեկամության գաղափարը։

«Արաքս» համակրանքով է հետևել ռուսական առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, տպագրել «Ընկերվարութիւն» ծավալուն հոդվածաշարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։