Հովհաննես Հակոբյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հակոբյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հակոբի Հակոբյան, գրական ծածկանունը՝ Վարդ Շահենի[1], իրական ազգանունը՝ Չորթանյան[2] (1876, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1938), պատմաբան, հրապարակախոս, գրող։ Պրոֆեսոր (1928)։ ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ (1935), Ստալինյան բռնաճնշումների զոհ։
Հովհաննես Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1876 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1938 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1890) և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1928) |
Մասնագիտություն | պատմաբան, հրապարակախոս, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | New York Post?, Սանասարյան վարժարան, Մշակ, Արեւ և Երևանի պետական համալսարան |
Ամուսին | Նոյեմի Հակոբյան |
Կուսակցություն | Արմենական կուսակցություն |
ԿենսագրությունԽմբագրել
Հովհաննես Հակոբյանը ծնվել է 1876 թվականի օգոստոսի 16-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ 1890-ական թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1904 թվականին ավարտել է Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրության ֆակուլտետը, նույն համալսարանի պրոֆեսոր։ 1907 թվականին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908 թվականին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում։ 1912 թվականին Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչն էր։ 1915 թվականին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով։ 1922-1927 թվականներին՝ «Արև» օրաթերթի խմբագրապետ։ 1927 թվականից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում։ Հովհաննես Հակոբյանի նախաձեռնությամբ և «Մելգոնյան ֆոնդի» միջոցներով 1933-1937 թվականներին կառուցվել է Ալ․ Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի մասնաշենքը (որտեղ էլ գտնվում էր Մատենադարանը), Երևանի պետական համալսարանի աստղադիտարանը, տպարանն ու հրատարակչությունը, ինչպես նաև, արտասահմանից Հայաստան են բերվել բազմաթիվ ձեռագրեր[3]։
Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոսական երկերում մերկացրել է գերմանացի իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։
1938 թվականի հուլիսի 18-ին Հովհաննես Հակոբյանը անհիմն դատապարտվել է գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ 1956 թվականի ապրիլի 28-ին Հակոբյանի քննչական գործը վերանայվել է, և հանցակազմի բացակայության պատճառով նա լիովին արդարացվել է։
ԵրկերԽմբագրել
- Գրպանի բառարան (անգլիերէնէ-հայերէն)։ Բոստոն։ տպ. Արարատ հրատարակչական ընկ., 1905
- Ազգերու պատմութիւն։ Ա հատոր։ Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան։ Պատկերազարդ։ Բարձրագոյն դասընթացք, Կ. Պոլիս, տպ. Նշան-Պապիկեան, 1911
- Ազգերու պատմութիւն։ Բ հատոր։ Հռովմայեցիք եւ նախամիջնադար։ Բարձրագոյն դասընթացք, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1912
- Ազգերու պատմութիւն։ Ա հատոր։ Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան։ Պատկերազարդ։ Բարձրագոյն դասընթացք, Երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1915
- «Գերման դավը Կովկասի մեջ» (1917թ.)[2]
- «Թուրքիան՝ գերման ճանկերուն մեջ» (1918թ.)[2]
- Ազգերու պատմութիւն։ Գ հատոր։ Արդի պատմութիւն։ Մասն Ա։ Միջին դար, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1920
- Ուղեգրություններ։ Հատոր Ա։ ԺԳ - ԺԶ դար (1253-1582), Երևան, Պետհրատ, 1932 (համահեղինակ)
- Ուղեգրություններ։ Հատոր Զ։ ԺԹ դարի առաջին քսանամյակ (1800-1820), Երևան, Պետհրատ, 1934։
ԳրականությունԽմբագրել
- Մելիքյան Մ., Հովհաննես Հակոբյան, ԲԵՀ, 1976, № 1։
- ↑ Ի հիշատակ Վանի ինքնապաշտպանության ժամանակ զոհված եղբոր՝ Շահենի, որին թուրքական իշխանությունները Շաքիր աղայի դեմ մահափորձ կազմակերպելու համար ձերբակալել ու մահապատժի էին ենթարկել։
- ↑ 2,0 2,1 2,2 «Հանրային գրադարանի շենքի հիմնում, գնդակահարություն․ վանեցի մեծ պապս» (en-US)։ 2022-01-13։ Վերցված է 2022-02-01
- ↑ «Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2022-02-01
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 74)։ |