Արաքսի Օհանյան
հայ դերասան
Արաքսի Գալուստի Օհանյան (հունիսի 5, 1911, Ադափազար, Թուրքիա - մարտի 12, 1981, Կահիրե, Եգիպտոս), հայ դերասանուհի։
Արաքսի Օհանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1911 |
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Մահացել է | մարտի 12, 1981 (69 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտոսի թագավորություն և Եգիպտոս |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելԱրաքսի Օհանյանը ծնվել է Ադաբազարի Ալմալու գյուղում։ 1923 թվականից բնակվել է Եգիպտոսում։ 1927 թվականից նվիրվել է բեմին։ Խաղացել է ավելի քան 300 դեր։ Սիրանույշից հետո երկրորդ հայ դերասանուհին է, որ խաղացել է Համլետի դերը (Շեքսպիրի «Համլետ», 1956)։ Հեղինակել և բեմադրել է «Նշանվածներ», «Ա՞ն էր, թե աս է», «Սայաթ-Նովա», «Կյանքի հեգնանքը», «Գյուտին զոհը», «Մալվինե» և այլ պիեսներ[1]։
Դերեր
խմբագրել- Սոնա՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Սուսան՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Աննա՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»
- Թեոֆիլ՝ Շանթի «Կայսր»
- Մարգարիտ՝ Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»
- Համլետ՝ Շեքսպիրի «Համլետ», Սիրանույշից հետո երկրորդ հայ դերակատարուհին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.