Արարատի ժողովուրդը
Արարատի ժողովուրդը (անգլ.՝ The people of Ararat), Յոզեֆ Բարթի 1926 թվականին Լոնդոնում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։
Արարատի ժողովուրդը անգլ.՝ The people of Ararat | |
---|---|
Հեղինակ | Յոզեֆ Բարթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 184 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1926 |
OCLC | 3522299 |
Գիրքը
խմբագրելՅոզեֆ Բարթը «Արարատի ժողովուրդը» գրքում ներկայացրել է 1920-ական թվականներին իր ճանապարհորդական նոթերը։ Նա մանրամասն տեղեկացել է հայ ժողովրդի պատմությանը, հատկապես, վերջին շրջանի պատմական զարգացումներին և ուսումնասիրության արդյունքում համոզվել, որ Հայկական հարցը շատ խնդրահարույց է, և որն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով արևմտյան աշխարհի վերաբերմունքը։ Առաջին համաշխարհային պատերազմը նրա կարծիքով երիտթուրքական կառավարության համար ընձեռված հնարավորություն էր հայկական հարցը լուծելու համար։ Հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման մանրամասներին։ 1920 թ. մայիսին այցելել է Հունաստան, այնուհետև Բեյրութ, Դամասկոս և Հալեպ։ Նկարագրել է տեղի վրանաքաղաքներում ապրող տարագիրների կյանքը, անդրադարձել միսիոներիների կատարած հայանպաստ գործունեությունը։ Սիրիայի համար հատուկ ընդծել է արաբ շեյխերի՝ հայ տարագիրներին ցուցաբերած օգնությունն ու դանիացի միսիոներ Կ. Եփփեի դերն այս գործում։ Նա հակադրել է հայ ժողովրդին բնորոշող բացառապես դրական հատկանիշները, հազարամյակների քաղաքակրթությունը թուրքերի բացասական և ոչ մարդկային հատկանիշներին, նրանց պատմության մեջ ունեցած կործանարար դերին։ Նա անդրադառնում է նաև Ազգերի լիգայի կատարած աշխատանքին, Ֆրիտյոֆ Նանսենի` հայ տարագիրներին անձնագրեր տրամադրելու գործին[1]։
Իր ուսումնասիրության վերջում նա եզրակացնում է, որ հայերին աջակցելու հարցն այս պարագայում կուսակցական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային պատվախնդրություն։ Եվ նշում, որ ինչպես անցյալում, հիմա նույնպես պետք է շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունը։
Հեղինակ
խմբագրելՅոզեֆ Բարթը բիրտանական Հայաստանի բարեկամներ (անգլ.՝ Friends of Armenia) հայանպաստ կազմակերպության հանձնարարականով հետազոտություն է իրականացրել հայաբնակ կենտրոններում` վերջիններիս մասին համապարփակ զեկույց կազմելու համար։ Այդ նպատակով նա 1920-ականների սկզբներին իր շրջագայությունը սկսել է Աթենքից, այնուհետև եղել Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում ու Երուսաղեմում։ Իր հուշերում նա կարևոր փաստեր և թվական տվյալներ է հաղորդում նշված վայրերում տարագիր հայերի, նրանց վիճակի մասին, ինչպես նաև անդրադառնում է տեղի բնակիչների հետ ունեցած նրանց փոխհարաբերություններին։
Քաղվածքներ գրքից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Burtt J., The people of Ararat, London, 1926