Արամ Քաթանյան
Արամ Գրիգորի Քաթանյան (մարտի 10, 1926 - 1998), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։ Կոստանդին Քաթանյանի հայրը։
Արամ Քաթանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1926 |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 1998 |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1951) |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Կոստանտին Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1958 թվականից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964-1970 թվականներին և 1974-1982 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ 1970-1973 թվականներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։
Քաթանյանի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ԽՍՀՄ-ում) իրականացվել են Ի. Ստրավինսկու «էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963), Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963), Զ. Կ. Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Վ. Բելլինիի «Նորմա» (1975) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1961), էդգար Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969) բեմադրությունը։
ԳրականությունԽմբագրել
- Тер-Симонян М. Дирижёры Армении // «Советская музыка», 1977, № 9
Արտաքին հղումներԽմբագրել
- Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում Archived 2018-07-20 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |