Արամ Սեփեթճյան
Արամ Արմենակի Սեփեթճյան (փետրվարի 22, 1934[1], Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն - հոկտեմբերի 5, 2020[1], Բեյրութ, Լիբանան), հայ գրող, խմբագիր։
Արամ Սեփեթճյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1934[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2020[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | գրող և Cost engineering |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Սեփերթճյանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 22-ին Ալեքսանդրետ քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ 1950 թվականին ավարտել է Բեյրութի ՀԲԸՄ բարձրագույն վարժարանը, 1957 թվականին՝ Առևտրային ու տեխնիկական գիտությունների ուսումնական հաստատությունը։ 1970 թվականին Լոնդոնի ճարտարապետության և հողաչափության ինստիտուտը։
1956 թվականից աշխատակցել է «Շիրակ» ամսագրին, եղել պատասխանատու խմբագիր, 1994-2007 թվականներին՝ «Խօսնակ» պարբերականի խմբագիր։ 1992 թվականին Բեյրութում հիմնադրել է «Սիփան» հրատարակչությունը և դարձել դրա տնօրենը․ տպագրում է գեղարվեստական, հայագիտական գրականություն։
2010 թվականին արժանացել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի։
Երկեր
խմբագրելԼույս են տեսել Սեփեթճյանի «Անլոյս գիշերներ» (1964), «Կեանքի կարօտով» (1969) պատմվածքների ժողովածուները, «Ողջակէզ» (1978), «Ես սեւ եմ... բայց գեղեցիկ» (1985), «Հող եւ մորմոք» (2001) վիպակները, «Ժամանակայոյզ խոհեր» (2005), «Բանաստեղծութիւնը տագնապի ընդմէջէն։ Խոհեր եւ անդրադարձումներ» (2009) հոդվածների ժողովածուները։
Կազմել, խմբագրել և հրատարակել է Վահե Վահյանի նամակների ժող-ը («Բանաստեղծին սիրտը», 2012)։
Հանդես է եկել նաև Արմեն Հրաչ գրական կեղծանունով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |