Արամ Սաթունց

հայ երաժշտագետ, դիրիժոր, կոմպոզիտոր

Արամ Մովսեսի Սաթունց (Սաթյան) (փետրվարի 5 (18), 1913, Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1990(1990-06-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Արամ Սաթունց
Արամ Սաթունց
Բնօրինակ անունռուս.՝ Արամ Սաթունց
Ծնվել էփետրվարի 5 (18), 1913
Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 1990(1990-06-06) (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԿոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Աշոտ Սաթյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

 
Արամ Սաթունցի հուշատախտակը Երևանի Արամի փողոցի 80 հասցեում

Սովորել է Բաքվի (1938-1941 թթ.) և Երևանի (1944-1947 թվականներ) կոնսերվատորիաներում։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի զինվոր-երաժիշտների էստրադային նորաստեղծ նվագախմբի ղեկավարը։ Պատերազմի թեժ օրերին է ծնվել Սաթունցի Աշոտ Գրաշու խոսքերով գրված «Փառք սովետական բանակին» երգը, որը տպագրվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի օրգան «Լենինյան դրոշ» թերթում։ 1945 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-1974 թ.՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում (երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր)։ 1950 թվականից մինչև 1955 թվականը եղել է Թամանյան դիվիզիայի երգի և պարի ինքնագործ անսամբլի գեղարվեստական ղեկավարը, Անդրկովկասյան զինվորական օկրուգի օլիմպիադայում շահել 2-րդ մրցանակը[1]։

Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հակոբ Պարոնյանի, 1938 թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947 թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979 թ.), «ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980 թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967 թ., «Փառք Սովետական բանակին», Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974 թ.), «Հայկական ֆանտազիա» (1960 թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980 թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946 թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար։ Հրատարակվել է Սաթունցի երգերի 3 ժողովածու (1969, 1975, 1983 թթ.)։ Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ։

Երկեր խմբագրել

Արամ Սաթունց, Քնարական Երգեր և Ռոմանսներ, «Սովետական Գրող» հրատարակչություն, Երևան, 1986[2]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 114  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Սաթունց» հոդվածին։