Արամ Նազարյան

հայ նկարիչ

Արամ Ղազարի Նազարյան (մայիսի 18, 1948(1948-05-18), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 4, 2023(2023-05-04), Վանաձոր, Հայաստան), հայ նկարիչ։

Արամ Նազարյան
Ծնվել էմայիսի 18, 1948(1948-05-18)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 4, 2023(2023-05-04) (74 տարեկան)
Մահվան վայրՎանաձոր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն Խմբագրել

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի նախագահ։

Ստեղծագործություններ Խմբագրել

Նազարյանի երփնագրերին բնորոշ են ինքնատիպ գունազգացողությունը, ազատ և ցայտուն վերացարկումները[1]։ Գործերից են՝

  • «Երաժիշտներ», 1975[2]
  • «Կիրովականի մանածագործական ֆաբրիկայում» եռանկար, 1981
  • «Կինը հովհարով», 1999
  • «Հուշկապարիկ», 1999
  • «Թատրոն», 2000
  • «Կնոջ դիմանկար», 2001
  • «Անվերնագիր», 2002

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել