Արարատ Զուրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արարատ Անուշավանի Զուրաբյան (օգոստոսի 9, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ, ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ[1]։
Արարատ Զուրաբյան | |
Կուսակցություն՝ | Հայոց Համազգային Շարժում |
---|---|
Կրթություն՝ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 9, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն խմբագրել
Արարատ Զուրաբյանը 1986 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։
Քաղաքական և աշխատանքային գործունեություն խմբագրել
1994-1995 թվականներին եղել ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել, 1999 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։
2002-2010 թվականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։ 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է։
2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է[2]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]։
Նախորդող |
Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյան 1996 - 2002 |
Հաջորդող Գագիկ Բեգլարյան |