Բացել գլխավոր ցանկը

Արամ Հայկազ (Չեքենյան Արամ Արսենի, մարտի 22, 1900(1900-03-22)[1], Շապին Գարահիսար, Գիրեսուն, Թուրքիա - մարտի 10, 1986(1986-03-10)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ արձակագիր։

Արամ Հայկազ
Aram Haykaz.JPG
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Արամ Արսեն Չեքենեան
Ծնվել էմարտի 22, 1900(1900-03-22)[1]
ԾննդավայրՇապին Գարահիսար, Գիրեսուն, Թուրքիա
Վախճանվել էմարտի 10, 1986(1986-03-10)[1] (85 տարեկանում)
Վախճանի վայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԹեմաներԿարոտի գրականություն

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Արամ Չեքենյանը ծնվել է Շապին-Գարահիսարում, որը լեռան ստորոտի մոտ տեղակայված քաղաք է այժմյան Թուրքիայի հյուսիսարևելյան մասում։ Հայրը՝ Արսեն Չեքենյանն է, մայրը՝ Յուղաբերը. հինգ եղբայրներից կրտսերն է։ Հայկազ գրական անունը իրենից երկու տարով մեծ եղբոր անունն է։ Սովորել է ծննդավայրի Ազգային վարժարանում։ 1915 թ. Թուրքիայի իշխանության կողմից իրականացվում էր հայերի զանգվածային ոչնչացում։ Ամռանը, երբ թուրքական զորքն արդեն քաղաքի մոտ էր, 5000 հայ բնակիչներ այրեցին իրենց տներն ու դաշտերը և բարձրացան լեռը, որի գագաթին հռոմեական հին բերդի մնացորդն կային։ Սա հայտնի է Շապին Գարահիսարի ապստամբություն անունով։ Իրենց հետ տարան նաև ուտելիք, կենդանիներ և պայքարեցին գրեթե մեկ ամիս, մինչ սովի կմատնվեին։ Լեռը բարձրացած ավելի քան 5000 մարդուց մնացել էր մի խումբ։ Արամ Հայկազի եղբայրները, հայրը և շատ այլ ազգականներ սպանվածներից էին։ Նա և մայրը տեղահանվեցին, աքսորի ուղարկվեցին ու ստիպված էին կտրել-անցնել մինչև սիրիական անապատ[2]։ Արամ Հայկազը հրաշքով փրկվել է առերես Իսլամ ընդունելով, որպես մուսուլման նա կարողացավ ապրել, մինչ ձեռք կբերեր ազատություն[3]։ Այդ ժամանակի մասին նրա հուշագրության մեջ՝ «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» պատմում է որպես հովիվ և ծառա իր կյանքը, թե ինչպես է պատանուց մեծացել երիտասարդի քուրդ ցեղակիցների և տոհմապետերի մոտ, երբ Թուրքիան դեռևս Օսմանյան կայսրություն էր։

ԱմերիկաԽմբագրել

1919-ի մայիսին Արամը փախչում և հանգրվանում է Կ.Պոլիս, որտեղ միանում է հորաքրոջը, որոշ ժամանակ մնում է ամերիկյան միսիոներական որբանոցում, նաև հաճախում Կեդրոնական վարժարան, որտեղ սովորում է մեկ տարի ու կես՝ աշակերտելով նաև Հակոբ Օշականին։ Երկու տարի անց՝ 1921 թ. նա նավարկության է մեկնում դեպի ԱՄՆ, որտեղ ապա աշխատում է փորագրանկարողի օգնական նյույորքյան Daily Mirror շաբաթաթերթում, իսկ գիշերները սովորում է անգլերեն՝ կարդալով համաշխարհային և ամերիկյան դասականներին՝ Կիպլինգից մինչև Բալզակ և Պո։ 1922 թ. նա սկսում է գրել հայկական հրատարակությունների համար՝ գրական անուն վերցնելով, քանի որ վախենում էր մերժման «խարանից» և 22 տարեկանում Արամ Չեքենյանը դառնում է Արամ Հայկազ։

Գրական գործունեությունԽմբագրել

Մահանալով 85 տարեկանում՝ Արամ Հայկազը հրատարակել էր 10 գիրք, որոնց կարդում էին տարբեր երկրներում բնակվող բազում հայեր։ Բացառությամբ վաղ տարիների ինքնակենսագրական գործերի՝ նրա աշխատությունների մեծ մասը եղել են հումորային պատմվածքներ և Ամերիկայի ժամանակակից կյանքի համառոտ պատումներ։ Նրա գործերը խիստ անձնական էին և նա առերևույթ աննշան իրադարձությունների մասին գրում էր բնական, խոսակցական ոճով՝ ի՞նչ կար սենդվիչի մեջ, գնալ սխալ հուղարկավորության, մնալ հիվանդանոցում[4], իր որդու ավարտելը[5]։ Նա մանրամասն չի պատմում անցյալի ցավի մասին[6], այլ այսպես կոչված «կարոտի գրականության» ներկայացուցիչ էր։ Ժամանակի ամենահայտնի հայ գրողներից է եղել և ստացել մի շարք գրական մրցանակներ[7][8]։ 1971-ին այցելել է Հայաստան, 1972-ին նրա 50-ամյա հոբելյանը նշվել է մի շարք միջոցառումներով ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի քաղաքներում[9][10]։

Ամուսնացել է Փարիզում երիտասարդ հայուհու հետ, ում հանդիպել էր Ստամբուլի դպրոցում։ Բնակվել է Նյու Յորքի Քվինս շրջանի Ռիգո Փարք թաղամասում, ունեցել է 2 զավակ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Մահացել է Նյու Յորքում թոքաբորբի բարդացումից 85 տարեկան հասակում[11]։

ՄատենագիտությունԽմբագրել

«Արծուեբույնի անկումը» (The Fall of the Aerie) անգլերեն հատորը, որը պատմում էր Շապին Գարահիսարի հերոսամարտի մասին, վերահրատարկվել է 2010 թ. ծննդյան 110-րդ տարեդարձի առթիվ հայկական կրթական և մշակութային միություն «Համազգայինի» կողմից[12]։ 2009-ին Երևանում տպագրվել են Մարգարիտ Խաչատրյանի կազմած Արամ Հայկազի նամակների ընտրանին, 2010-ին՝ «Մոռացված էջեր. 1924-1950» (հատոր Ա), 2012-ին՝ «Մոռացված էջեր. 1951-1960» (հատոր Բ), 2013-ին՝ «Մոռացված էջեր. 1961-1966» (հատոր Գ), 2012-ին՝ «Պատմուածքներ» ժողովածուները։

Բացի առաջին գիրքը՝ Արամ Հայկազը բոլոր գործերը գրել է հայերեն և հրատարակել Հայաստանում։ Նա շատ չի խոսել իր գրելու մասին, բայց ասել է. «Կրնամ ըսել, թէ գրա­կա­նու­թիւնը օգ­տա­գոր­ծե­լով եր­բեք քա­րոզ­չու­թիւն չեմ ըրած։ Մար­դու բան սոր­վեց­նե­լու մտա­հո­գու­թիւն եւ յա­ւակ­նու­թիւն չեմ ու­նե­ցած, բայց Հայ ըլ­լա­լուս հպարտութիւնը միշտ ներ­կայ է ամէն մէկ տո­ղիս մէջ»[13]։

  • The Fall of the Aerie - 1935
  • Ցեղին Ձայնը, Ա հատոր - 1949
  • Ցեղին Ձայնը, Բ հատոր - 1954
  • Շապին Գարահիսար եւ իր հերոսամարտը - 1957
  • Չորս աշխարհ, Բեյրութ, 1962
  • Պանդոկ - 1967
  • Կարօտ - 1971
  • Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ - 1972
  • Ապրէք երեխէք - հատընտիր, Բեյրութ, 1973
  • Երջանկութիւն - 1978

ԳրականությունԽմբագրել

  • Արամ Հայկազ. կեանքը եւ գործը, Նյու Յորք, 1962։

ԱղբյուրներԽմբագրել

  • Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հատոր Բ, Բոստոն, 1982, էջ 204-206։
  • Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 1, Ե., 2005, էջ 612։
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., «Սովետական գրող», 1981, էջ 157-158։
  • Գեղամ Սևան, Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1946-1985), Ե., 1997։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. ARMENIANS ARE SENT TO PERISH IN DESERT; Turks Accused of Plan to Exterminate Whole Population - People of Karahissar Massacred, New York Times, August 18, 1915, page 5
  3. Hovannisian, Richard G. (Ed.), The Armenian genocide : history, politics, ethics / edited by Richard G. Hovannisian ; foreword [by] George Deukmejian, New York : St. Martin's Press, 1992, ISBN 0-7867-0996-0
  4. Short Story International vol 1 #12, October 1964 "In the Hospital" Aram Haigaz (129-144),
  5. Bardakjian, Kevork B., A Reference Guide to Modern Armenian Literature 1500-1920 With an Introductory History, Wayne State University Press, 2000 (Aram Haykaz, 239)
  6. Agop J. Hacikyan, coordinating editor ; Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian, The Heritage of Armenian Literature, Detroit : Wayne State University Press, c2000
  7. ALMA to Honor the Late Author Aram Haigaz, The Armenian Mirror-Spectator, September 17, 1994
  8. Armenian Library Honors Aram Haigaz, The Armenian Reporter International, September 10, 1994 (10)
  9. Aram Haigaz Honored Here At Jubilee Celebrations Kick-Off, The Armenian Reporter, New York November 16, 1972 (14, 16)
  10. Aram Haigaz Jubilee Marked in Los Angeles, The Armenian Observer December 20, 1972
  11. http://www.nytimes.com/1986/03/13/obituaries/aram-haigaz-chekenian-85-author-of-books-in-armenian.html Aram Haigaz Chekenian, 85, Author of Books in Armenian - NY Times Obituary - retrieved 1/21/2012
  12. http://www.armenianweekly.com/2011/02/09/hamazkayin-program/ Hamazkayin Program Marks 110th Anniversary of Aram Haigaz’s Birth - The Armenian Weekly - February 9th, 2010 - retrieved 1/21/2012
  13. «Կարօտ» ժողովածու, երկրորդ մաս, Առաջաբան։