Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Արսենի Բոյաջյան (1888, մարտի 15, գյուղ Տալաս, Անատոլիա, Թուրքիա - 1949, Փիրսֆիլդ), էլեկտրատեխնիկ, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1945)։

Արամ Արսենի Բոյաջյան
Ծնվել է1888, մարտի 15
գյուղ Տալաս, Անատոլիա, Թուրքիա
Մահացել է1949
Փիրսֆիլդ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԷլեկտրատեխնիկա
Ալմա մատերՍվարթմորի քոլեջ

Կենսագրություն խմբագրել

Արամ Բոյաջյանը ծնվել է 1888 թվականին Անատոլիայի Տալաս գյուղում։ 1910 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1915 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սվարթմորի քոլեջը։ 1915-1949 թվականներին աշխատել է «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերությունում, մասնագիտացել էլեկտրական շղթաների տեսության բնագավառում։ Դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Եղել է էլեկտրատեխնիկայի գծով ճարտարագետների ամերիկյան ինստիտուտի անդամ[1]։

Գործունեություն խմբագրել

Հիմնական աշխատանքները վերաբերում են էլեկտրամագնիսական դաշտի, էլեկտրական մեքենաների և էլեկտրական շղթաների տեսությունների հարցերին, եռափաթույթ տրանսֆորմատորներին, էլեկտրական շղթաներում տրանսֆորմատորային միացումներին, ոչ գծային շղթաների մաթեմատիկական անալիզին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ ԳԱԱ, Վախճանված անդամներ, Արամ Արսենի Բոյաջյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.