Արամ Արսենյան (թարգմանիչ)

հայ թարգմանիչ, արձակագիր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Արսենյան (այլ կիրառումներ)

Արամ Սամվելի Արսենյան (մարտի 2, 1952(1952-03-02), Թալին, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ թարգմանիչ, արձակագիր: Հայաստանի գրողների միության անդամ (2001)[1]:

Արամ Արսենյան
Ծնվել էմարտի 2, 1952(1952-03-02) (68 տարեկան)
ԾննդավայրԹալին, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԱշխատավայրՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևանի պետական համալսարան և Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Արամ Արսենյանը ծնվել է 1952 թվականի մարտի 2-ին, Թալին քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում: 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[1]:

ՍտեղծագործություններԽմբագրել

Արսենյանի պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում: Հրատարակվել են նրա «Իրական հորինվածքներ» (պատմվածքներ, պիես, 2007), «Տիրոջ դասը» 2012) գրքերը: Թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից), հեղինակել ավելի քան 30 թարգմանական գրքեր։ Թարգմանել է Ուիլյամ Սարոյանի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի, Ջեյմս Ջոյսի ստեղծագործություններից: Թարգմանական գրքերից են՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» (վեպ, 2005), «Արձակի տեխնիկա, չափ և խենթություն» (2008), Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» (վեպ, 2006), Էռնեստ Հեմինգուեյի «Ունենալ և չունենալ» (վեպ, 2006), Գագիկ Բաղդասարյանի «Երևան» (ալբոմ, համահեղինակ, 2008)[2]։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
  • «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2010
  • Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2009
  • «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի (անգլերենից հայերեն թարգմանությունների համար), 2009
  • ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակ, 2000

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել