Արամայիս Սարգսյան (դերասան)

հայ դերասան


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամայիս Սարգսյան (այլ կիրառումներ)

Արամայիս Բաբկենի Սարգսյան (Մայիս Սարգսյան, մայիսի 17, 1947(1947-05-17), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։

Արամայիս Սարգսյան
Ծնվել էմայիսի 17, 1947(1947-05-17) (76 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1971) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն Խմբագրել

Արամայիս Սարգսյանը ծնվել է Կիրովականում։ 4-րդ դասարանում խաղացել է իր առաջին դերը՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ» ստեղծագործության մեջ կերտելով Մոսիի դերը։ 1963 թվականին եղել է Կիրովականի նորաբաց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն երկու ամիս անց հեռացվել է վատ վարքի պատճառով։ 1969-1971 թվականներին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժնում՝ միաժամանակ աշխատելով լամպերի գործարանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, սովորելուն զուգընթաց աշխատել Հայէլեկտրոգործարանում։

Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը և հանդիսանում է նրա հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը[1][2]։

Ֆիլմեր Խմբագրել

Պարգևներ Խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[3]
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2009

Ծանոթագրություններ Խմբագրել