Արամայիս Ոսկանյան

հայ զինծառայող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամայիսի Յուրիկի Ոսկանյան (հունվարի 26, 1996(1996-01-26), Գավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - հունվարի 9, 2016(2016-01-09), Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ[1]), հայ զինծառայող, ԱՀ Նախագահի «Մարտական ծառայություն»[2] և ՀՀ Նախագահի «Արիության» մեդալակիր, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալակիր։

Արամայիս Յուրիկի Ոսկանյան
Դիմանկար
Արցախի «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության» մեդալակիր, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալակիր
Ծնվել էհունվարի 26, 1996(1996-01-26)
ԾննդավայրԳավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մահացել էհունվարի 9, 2016(2016-01-09) (19 տարեկան)
Մահվան վայրՄարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԾնողներՄայրը՝ Անուշ Հակոբյան, հայրը՝ Յուրիկ Ոսկանյան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Արամայիս Յուրիկի Ոսկանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում[3][4]։

Կրթություն խմբագրել

Արամայիս Ոսկանյանը 2002-2011 թվականներին սովորել է Գավառի թիվ 9 հիմնական դպրոցում։

2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Գավառի ավագ դպրոցում։

2013 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ֆինանսների կառավարում» բաժին։

Զինվորական ծառայություն խմբագրել

2014 թվականի հուլիսի 14-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մարտունու զորամասերից մեկի նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում դիրքեր բարձրանալիս մշտապես բարձր պատասխանատվությամբ կատարելով իրեն վստահված մարտական առաջադրանքը՝ Արամայիսը հաճախ ասում էր․

  Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու[5]  

Մահ խմբագրել

Արամայիս Ոսկանյանը զոհվել է 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան՝ ժամը 21։30, երբ մարտական հերթապահություն էր իրականացնում և արգելված գոտում հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով՝ առաջ է գնում՝ դիտարկում կատարելու, ինչի արդյունքում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստանում[6][7]։

Պարգևներ խմբագրել

  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[8][9][10]։
  • ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արամայիս Ոսկանյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
  • 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Գավառի թիվ 5 ավագ դպրոցում բացվել է հերոսի անվան զինվորական պատրաստության դասասենյակ[11][12][13]։ Դասասենյակի բացման արարողությանը հաջորդեցին Ոսկանյաննների բնակարան տանող ճանապարհի անվանակոչության և Արամայիս Ոսկանյանի բնակված տան պատին նրա հուշատախտակի բացման արարողությունները[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ապրելու բանաձև. Արամայիս Ոսկանյան 16.12.2017
  2. Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  3. Այսօր կլրանար Հայոց Բանակի հերոս Արամայիս Ոսկանյանի 20-ամյակը (ֆոտո) Նյութի աղբյուրը` http://yn.am/?military&p=57827&l=am
  4. Քառորդ դարյա պատերազմի արցախյան մեր լեգենդները՝ Այսօր ՝Արամայիս Ոսկանյանը կդառնար 23 տարեկան(չաշխատող հղում)
  5. «Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»։ Արամայիս Ոսկանյան
  6. Արցախում զոհված Արամայիս Ոսկանյանին այսօր հուղարկավորեցին
  7. Ադրբեջանական գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի աճյունն ամփոփվեց հայրենի Գեղարքունիք գյուղում
  8. Շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  9. Ա. Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  10. «Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  11. Գավառի Թիվ 5 հիմնական դպրոցում հիշեցին Արցախի պաշտպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
  12. Գավառի ավագ դպրոցում բացվեց Արամայիս Ոսկանյանի հուշատախտակը
  13. Մինչև ապրիլ չապրածներն էլ են հերոսներ
  14. «Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական աջակցությամբ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում բացվեց Արամայիս Յուրիկի Ոսկանյանի անունը կրող նախնական զինվորական պատրաստության դասասենյակ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել