Արաթուն Սթիվեն (1861 - մայիսի 14, 1927(1927-05-14)), Հնդկաստանում բնակվող հայ հյուրանոցատեր, կառուցապատող և անշարժ գույքի սեփականատեր։ Ի թիվս այլ ունեցվածքների, նա եղել է Կալկաթայի «Էմփայեր» թատրոնի և «Գրանդ հոթել»-ի սեփականատերը։

Արաթուն Սթիվեն
Ծնվել է1861
Մահացել էմայիսի 14, 1927(1927-05-14)
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Մասնագիտությունհյուրանոցատեր և անշարժ գույքի սեփականատեր

Արաթուն Սթիվենը ծնվել է 1861 թվականին Իրանում։ Սպահանից Կալկաթա է տեղափոխվել 19-րդ դարի սկզբին։ Սկսել է փողոցներում սայլակից ոսկերչական իրեր վաճառել։ Ավելի ուշ բացել ոսկերչական և հնաոճ իրերի խանութ Չոուրինգի փողոցի (անգլ.՝ Chowringhee Road) 18 տանը և «Ռոյալ» թատրոնը (անգլ.՝ Theater Royale) նրա հարևանությամբ։ 1911 թվականին նա գնել է տիկին Էննի Մոնկի հրդեհված տունը և կառուցել«Գրանդ հոթել»-ը[1]։ Սթիվենը Կալկաթայում այլ սեփականություններ էլ է ունեցել, որոնցից շատերն այժմ ժառանգությամբ անցել են իր սերունդներին, դրանց թվում են Քուինզ Մենսիոնը (անգլ.՝ Queens Mansion), Սթիվեն Քորթը (անգլ.՝ Stephen Court), Սթիվեն Հաուսը (անգլ.՝ Stephen House) և «Էմփայեր» թատրոնը։ Քուինզ Մենսիոնում այժմ Կալկաթայի հայկական ակումբն է[1][2]։ Արաթուն Սթիվենը նաև կառուցել է և աշխատեցրել Դարջիլինգի «Էվերեստ» հյուրանոցը[3]։ Սթիվենը մահացել 1927 թվականի մայիսի 14-ին[1][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Denby, Elaine (2004 թ․ ապրիլ). Grand Hotels: Reality and Illusion. Reaktion. էջեր 197–198. ISBN 9781861891211.
  2. Karkaria, Bachi (2010 թ․ մարտի 28). «500 tea-pots, 1 cockroach: A Good Average». The Times of India.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.