Արագած (թերթ, Կիև)

ազգային, հասարակական, մշակութային ամսաթերթ

Արագած, ազգային, հասարակական, մշակութային ամսաթերթ։

Արագած
Տեսակամսաթերթ
Լեզուհայերեն, ռուսերեն և անգլերեն
Հիմնադրվել է1994
Երկիր Կիև

Նկարագրություն խմբագրել

Լույս է տեսնում 1994 թվականից Կիևում՝ հայերեն, ռուսերեն և ուկրայներեն՝ Ուկրաինայի Ռադայի «Գոլոս Ուկրաինի» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ ու կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմնադիր-խմբագիր՝ Ժենյա Ծերունյան։

Լուսաբանում է ուկրաինահայ համայնքի առօրյան, Հայաստանում և ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, հայ-ուկրինական միջպետական հարաբերությունները, ներկայացնում է Ուկրաինայի անվանի հայերին, ուկրաինացի թարգմանիչներին, մեծապես նպաստում է Լվովի, Խարկովի, Օդեսայի, Ղրիմի, Սումիի, Լուգանսկի, Զապորոժիեի և Կիևի հայկական համայնքների համախմբմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։