Կիևի հայկական համայնք
«Կիևի հայկական համայնք», հասարակական կազմակերպություն, որը միավորում է Կիևի և Կիևի մարզի հայ մշակույթին անտարբեր մարդկանց և հայերին։
Կիևի հայկական համայնք | |
---|---|
![]() | |
Հիմնադրված | 1989 |
Գլխադասային գրասենյակ | Կիև, Ուկրաինա |
Պաշտ. լեզու(ներ) | Ռուսերեն, ուկրաիներեն, հայերեն |
Կայք | kao.com.ua |
Պաշտոնապես կազմակերպությունը գրանցվել է 1994 թվականին՝ «Կիևի հայկական հասարակություն» անվամբ։
2003 թվականին ընկերության հավաքներից մեկում որոշում է կայացվել անվանումը փոխելու, ինչպես նաև կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Այսպիսով, 2003 թվականի հոկտեմբերի 20-ից իր աշխատանքն է սկսել «Կիևի հայկական համայնք» հասարակական կազմակերպությունը։
2012 թվականի հունիսի 7-ին բացվեց Կիևի հայ համայնքի հանրային ընդունարանը[1]։
2005-2006 թվականներին Կիևի հայ համայնքը հանդես է եկել որպես շախմատի միջազգային մրցաշարի գլխավոր հովանավոր[2]։
19.06.2014 Կիևի հայկական համայնք ՀԿ նախագահ ընտրվեց Գևորգյան Նորիկը, Ուկրաինայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, հունահռոմեական ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ, հաջողակ գործարար։
Կառուցվածք խմբագրել
Նախագահ՝ Գևորգյան Նորիկ Տիգրանի։ Նախորդ նախագահ՝ Գալուստյան Համլետ Ռոբերտի[3][4]։
Վարչության անդամներ՝
- Բադայանց Տիմոֆեյ Պետրովիչ
- Գևորգյան Նորիկ Տիգրանի
- Կարագյոզյան Տիգրան Վանդոսի
- Մելիքյան Վահե Արմենի
- Հովհաննիսյան Արթուր Վլադիմիրի
- Հովհաննիսյան Ելենա Միխայլովնա
- Փամբուխչյան Հայկ Նուրիջանի
- Պողոսյան Օշին Մանուկի
- Սաֆարյան Հմայակ Արշակի
- Խաչատրյան Գոռ Արմենի
Կառուցվածքային կազմակերպություններ խմբագրել
Հայոց ցեղասպանության հարցերով կոմիտե։ Երիտասարդության և սպորտի կոմիտե։ Ֆինանսական կոմիտե։ Տեղեկատվական քաղաքականության կոմիտե։ Մշակույթի կոմիտե։ Սոցիալական օգնության կենտրոն։ Պատերազմի և աշխատանքի վետերանների աջակցության կոմիտե։ Կիևի հայկական եկեղեցու աջակցության և օգնության կոմիտե։ Իրավական օգնության կենտրոն Գրիգոր Զոհրապի (իրավաբանական ծառայություն) Կիևի հայ համայնքի կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքի կոմիտե։ Գրիգոր Նարեկացու անվան ուսումնական կենտրոն։
Մշակույթ և կրթություն խմբագրել
- Երվանդ Մանարյանի անվան Կիևի հայկական համայնքի տիկնիկային թատրոն (2007 թվական), գեղարվեստական ղեկավար Նազելի Նալբանդյան[5][6]։
- Հայոց լեզվի դասընթացներ կիրակնօրյա, հայոց լեզվի ուսուցման ֆակուլտատիվ դասարաններ՝ պետական միջնակարգ դպրոցների հիմքի վրա՝ թիվ 85, մանկավարժ Ծովինար Այդինյան, № 88 միջնակարգ հանրակրթական դպրոց, մանկավարժ Հասմիկ Ղազարյան, № 237 միջնակարգ հանրակրթական դպրոց, մանկավարժ Կարինե Թումաղայան։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «В КИЕВЕ ОТКРЫЛАСЬ ОБЩЕСТВЕННАЯ ПРИЕМНАЯ СОЮЗА АРМЯН УКРАИНЫ И КИЕВСКОЙ АРМЯНСКОЙ ОБЩИНЫ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-14-ին։ Վերցված է 2019-02-27
- ↑ Армянская Община Закарпатской области «АРАРАТ».(չաշխատող հղում)
- ↑ «Гамлет Галустян стал главой Киевской армянской общины»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2019-02-27
- ↑ Гамлет Галустян стал главой Киевской армянской общины
- ↑ Армянский Вестник. 2011 № 7-9 (53)(չաշխատող հղում)
- ↑ «http://mokao.com.ua/druzja-mokao/kukolnyj-teatr»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-08-ին։ Վերցված է 2019-02-27
Արտաքին հղումներ խմբագրել
- Киевская армянская община
- ОРГАНИЗАЦИЯ → КИЕВСКАЯ АРМЯНСКАЯ ОБЩИНА Archived 2013-01-28 at the Wayback Machine.
- Женщина-эпоха
- Виктор Янукович: «Всем попыткам развязать конфликты на межэтнической почве должен быть дан своевременный и жесткий ответ»(չաշխատող հղում)
- ОБЩЕЕ СОБРАНИЕ ЧЛЕНОВ КИЕВСКОЙ АРМЯНСКОЙ ОБЩИНЫ 3 ИЮНЯ 2007
- Тигран Карагезян: Армянская община будет содействовать в укреплении независимой Украины(չաշխատող հղում)