Արագած Ախոյան

հայ պետական և քաղաքական գործիչ

Արագած Ախոյան (օգոստոսի 29, 1962(1962-08-29)[1][2], Աղձք, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ արվեստագետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԲՀԿ խմբակցությունից, ԲՀԿ անդամ[3]։

Արագած Ախոյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր
 2012, մայիսի 6
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ Երևանի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 29, 1962(1962-08-29)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Աղձք, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Ամուսին ամուսնացած է
Զավակներ 3 զավակ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արագած Ախոյանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում գտնվող Ձորափ գյուղում։ 1982 թվականին ծառայության է անցել խորհրդային կարմիր բանակում։

Նախնական կրթություն ստանալուց հետո 1985 թվականին ավարտել է մայրաքաղաք Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Իր աշխատանքային կարիերան սկսել է 1985 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատելով որպես հատային հրատարակչության խմբագիր։ 1992-1999 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է շինարարական գործունեությամբ, որից հետո՝ 1999-2001 թվականներին «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես տնտեսական դեպարտամենտի պետ։

2001-2002 թվականներին հիմնադրել է սեփական շինարարական ընկերությունը, որը կոչվել է «Սպիտակ տնակ» ՍՊԸ։ Արագած Ախոյանը 2003-2004 թվականներին եղել է «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրենը։ Տնօրենի պաշտոնում հանդես է եկել նաև 2004-2010 թվականներին` «Հայկ Արշին» ընկերությունում։

Քաղաքական կարիերայի գլխավոր ձեռքբերումը եղել է այն, որ 2010 թվականի համամասնական ընտրությունների արդյունքում դարձել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ 2011-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին հերթական անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ընտրվել է համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=993&lang=eng
  2. 2,0 2,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1109&lang=eng
  3. «National Assembly of Armenia // Official Web Site - parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով