Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքաի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները[1]։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Հրաչյա Ներսիսյան, 18
Կոորդինատներ40°12′12″ հս․. լ. 44°31′57″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԱրմեն Դանիելյան[1]
Սկսած2013 թվականի հուլիսի 16-ից[1]

Իրավասություն խմբագրել

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ խմբագրել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և ինը դատավորից[2].

  • Արմեն Արամի Դանիելյան, դատարանի նախագահ,
  • Սիմիզար Եղիշի Հովսեփյան, դատավոր,
  • Արթուր Պետիկի Մկրտչյան, դատավոր,
  • Ռուբեն Մնացականի Բունիաթյան, դատավոր,
  • Զարուհի Կարենի Նախշքարյան, դատավոր,
  • Սամվել Եփրեմի Թադևոսյան, դատավոր,
  • Հովիկ Սուրենի Շահնազարյան, դատավոր։
  • Արթուր Համլետի Ստեփանյան, դատավոր։
  • Մարինե Տոնականի Մելքոնյան, դատավոր։
  • Դավիթ Մարատի Գրիգորյան, դատավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.