1882 թվականին ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել ատրճանակով մկան թակարդի համար, «որով կարելի է ոչնչացնել հողի մեջ թաղված կենդանիներին»։ Արտոնագրային հայտը ենթադրում է, որ սարքը կարող էր օգտագործվել նաև դուռը կամ պատուհանը բացող «ցանկացած անձի կամ առարկայի» սպանության համար։

A drawing showing a mouse leaving its burrow and stepping onto Williams's gun-loaded invention.
Նկար՝ ԱՄՆ-ի առաջին արտոնագրից (269766 համար), «Կենդանիների ծուղակ» անվանումով

Դիզայն խմբագրել

ԱՄՆ-ում Ջեյմս Ուիլյամսին 269766 համարի արտոնագիրը տրվել է 1882 թվականի դեկտեմբերի 16-ին, արտոնագիրը նկարագրում էր շրջանակ, որի վրա ամրացված էին ատրճանակը, զսպանակը, լծակները և ձողը, որոնք գործի էին դնում արտճանակի ձգանը, երբ կենդանին ոտքը դնում էր թակարդի վրա[1]։

Ուիլյամսն ասել է, որ գյուտը կարող է օգտագործվել նաև «ցանկացած անձի կամ առարկայի սպանության համար, որը բացում է այն դուռը կամ պատուհանը, որին կցված է»[1]։ Նա դա համեմատել է նմանատիպ այլ գյուտերի հետ, որոնք օգտագործվել են որպես անվտանգության ազդանշան։ Իր արտոնագրային հայտում նշել է՝ դիզայնի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ կրակոցը կգործի որպես տագնապի ազդանշան. թակարդի ատրճանակից կրակելիս կրակոցի ձայնը կտեղեկացնի օգտագործողին, որ թակարդը գործել է[1]։

Ընդունելություն խմբագրել

ԱՄՆ-ի արտոնագրային գերատեսչությունը մկան թակարդների ավելի քան 4400 արտոնագիր է տրամադրել[2]։ Ատրճանակով աշխատող մկան թակարդը ավելի վատն էր, քան զսպանակով աշխատող մկան թակարդը, որը հիմնված էր Ուիլյամ Հուկերի 1894 թվականին ստացած արտոնագրի վրա։ Այնուամենայնիվ, 1882 թվականի արտոնագիրը շարունակում է հետաքրքրություն առաջացնել «ներառյալ դրա տարբերակը վավերականացնելու փորձերը», իր ոչ ավանդական դիզայնի պատճառով[3]։ 2015 թվականին «Vox» կայքը Ուիլյամսի սարքը դասել է 5-րդ հորիզոնականում իր «լավագույն մկան թակարդ ստեղծելու 7 սարսափելի փորձեր» ցանկում[4], իսկ 2012 թվականին Business Insider այն անվանել է «պատմության լավագույն մկան թակարդ»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «US Patent 269766, Animal-trap». patents.google. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Bellis, Mary. «History of the Mousetrap». ThoughtCo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Evon, Dan (2020 թ․ դեկտեմբերի 22). «Is This 1882 Patent for a Mousetrap Featuring a Loaded Gun Real?». Snopes. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. Edwards, Phil (2015 թ․ հուլիսի 17). «7 horrifying attempts at building a better mousetrap». Vox. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «The Best Mousetrap Ever». Business Insider. 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել