Ատոմ (Աղթամարի կաթողիկոս)

Ատոմ կաթողիկոս կամ Ադամ կաթողիկոս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 15-րդ դարից - 16-րդ դարի սկիզբ), Աղթամարի կաթողիկոս 1496-1510 թվականներին։ Սովորաբար կոչվում է Ատոմ, բայց կա նաև հիշատակություն Ադամ անունով 1509 թվականին[1]։ Ատոմ կաթողիկոսի մասին կենսագրական այլ տեղեկություններ չան։

Ատոմ
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԿաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի
Գահակալություն1496 - 1510
ԻրավանախորդԶաքարիա Դ
ԻրավահաջորդՀովհաննես
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՎասպուրական
Մահացել էանհայտ
Մահվան վայրԱղթամար Վասպուրական
Ազգությունհայ
Հոգևոր աստիճանԿաթողիկոս

Աղթամարի կաթողիկոսների ցանկը խմբագրել

Ըստ Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում»-ի (2212) հաջորդել է Ստեփաննոս Դ Տղա կաթողիկոսին 1496 թվականին, իսկ ըստ Ներսես Ակինյանի «Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ»-ի հաջորդել է Զաքարիա Դ կաթողիկոսին, 1496 թվականին։ Ակինյանին ծանոթ հիշատակարանները Ատոմ կաթողիկոսի աթոռակալումը դնում են 1496 - 1507 թվականներին։ Մի տեղ Ատոմ կաթողիկոսը հիշվում է 1497 թվականին[2], իսկ մեկ այլ տեղ 1507 թվականին[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ցուցակ Հայերէն ձեռագրաց Վասպուրականի», կազմ. Ե. Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 637
  2. «Cathalogue of the armenian manuscripts in the Bodleian library», կազմեցին Ս. Վրդ. Պարոնեան և Conybeare, Oxford, 1918, էջ 11
  3. «A catalogue of the armenian manuscripts in the British. Museum», Conybeare, London, 1913, էջ 107ա

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 38-39
  • «Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ», Հ.Ն. Ակինյան, Վիեննա, 1920, 121---4
  • «Ցուցակ հայերէն ձեռագրաց Ս. Կարապետի վանուց Ֆռնուզի», Հ.Յ. վրդ Տաշեան, ՀԱ 1894, 49-52, 284 բ. (հիշվում է որպես Ատոմ)
  • «Մայր ցուցակ ձեռագրաց մատենից գրադարանի Ս. Էջմիածնի...», Կարինեանց, 1863, Թիֆլիս, էջ 18 (հիշվում է նաև Ադամ, ինչպես նաև Անտոն)
  • «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ. Պոլիս, 1914, 2212 (հիշվում է որպես տեր Ատոմ և տեր Ադամ)