Ատամնային իմպլանտ (հայերեն՝ ներտունկ), վիրաբուժական բաղադրիչ, արհեստական պատրաստված, հիմնականում բազմակոմպոնենտ կոնստրուկցիա, որը ներդրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` հետագա սերտաճումից հետո (օստիոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, որոնք հետագայում թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը։ Կողմնակի ազդեցություններից է բորբոքում։

Ատամների իմպլանտացիա
Մեկ գագաթով իմպլանտ
ՀայտնաբերողԻնգվար Բրանեմարկ
 Implantology Վիքիպահեստում

1965 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ համալսարանի հետազոտողների խմբի ղեկավարն էր պրոֆեսոր Ինգվար Բրանեմարկը, իսկ խումբը զբաղված էր հետազոտություններով, որոնք վերջնական արդյունքում հանգեցրին օստեոինտեգրացիայի երևույթի բացահայտմանը` (տիտանի սերտաճումը ոսկրային հյուսվածքի մեջ

Բրանեմարկի հետազոտություններն ուղղված էին տրավմայից հետո ոսկրի ռեգեներացիայի և առողջացման տեսակետների ուսումնասիրությանը և, հատկանշականն այն էր, որ օստեոինտեգրացիա երևույթը (լատիներեն os – ոսկոր) լիովին պատահականորեն է բացահայտվել։ Այս երևույթի հիման վրա եզրակացություն է կատարվել տիտանի կենսաիներտության մասին, իսկ հետագա հետազոտությունները հանգեցրել են պրոթեզավորման առավել պրոգրեսիվ համակարգի ստեղծմանը ստոմատոլոգիայի համաշխարհային ողջ պատմության մեջ։

Հայաստանում ոլորտը ևս զարգացած է։ Ատամնային իմպլանտատների համակարգի ներդրողներից է բ.գ.թ., դոցենտ Կարեն Լևոնի Գրիգորյանը, որը հանդիսանում է Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր-նախագահ, Օստեոինտեգրացիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, իսկ 2003 թվականից նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ-վիրաբույժ ու իմպլանտոլոգ։ Պարոն Գրիգորյանը հեղինակել և մշակել է իմպլանտատների առաջին հայկական համակարգը: Մոտ 20 տարի առաջ նա հանդես է եկել ներտունկ բառն իմպլանտ բառի փոխարեն կիրառելու նախաձեռնությամբ։

Գիտական առաջին հետազոտություններ խմբագրել

Բրանեմարկը մաքուր տիտանից պատրաստված օպտիկական տեսախցիկը տեղադրեց ճագարի մեծ ոլոքի մեջ և սկսեց հետևել վիրահատական բուժգործողությանը։ Նա ենթադրում էր, որ ոսկորն ապաքինման սահմանափակ հնարավորություն ունի և նույնկերպ խնամքով պետք է բուժվի, ինչպես և օրգանիզմի այլ նուրբ հյուսվածքները՝ աչքը կամ գլխուղեղը։ Փորձարարություններից մի քանի ամիս անց Բրանեմարկը ապացուցեց, որ ոսկրի ռեգեներացիան ոսկրի հյուսվածքի և ոսկրածուծի փոխազդեցության գործառույթն է։ Մյուս կողմից, նա արձանագրեց, ի դեպ, տխրությամբ, որ տեսախցիկը, որը տեղադրվել էր ճագարի մեծ ոլոքի մեջ, դարձել էր ոսկրի կառուցվածքի անբաժանելի մասնիկը և այլևս օգտագործման ենթակա չէր, որը հետազոտությունների լրացուցիչ ծախսեր էր առաջացրել։

Առաջին պացիենտը խմբագրել

Մի քանի տարի անց Բրանեմարկը նկարագրեց տիտանե կառուցվածքի ոսկրի հետ սերտաճման հիմնական սկզբունքները` բաղադրատարրերի ճշգրտություն, ոսկրային հյուսվածքի նվազագույն վնասվածք, բաղադրատարրերը պետք է լիովին մանրէազերծ լինեն ինֆեկցիայից խուսափելու համար։ Հաջորդ քայլը տիտանի կենսաֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունն էր բժշկական նպատակներով կիրառելու համար։ Առաջին պրակտիկ փորձարարությունները, երջանիկ պատահականությամբ, կատարվեցին կորցրած ատամների վերականգնման համար։ Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր։ Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամները, նրա քիմքը ճաքած էր, վերին ծնոտն ու կզակը տձևացել էին, իսկ ուտելիս ու խոսելիս անասելիորեն ցավ էր զգում։ Լարսոնը գրեթե հաշտվել էր այդ ամենի հետ, քանի դեռ չէր լսել նոր հետազոտությնունների մասին։ Չնայած, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին Բրանեմարկն ու գործընկերները, դիմածնոտային վիրաբույժների և վնասվածքաբանների մեծամասնությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, Գոստա Լարսոնի համար կատարված բուժումն առաջինն էր և այն հաջող անցավ։ Պացիենտին ստորին ծնոտի շարժական պրոթեզի ամրացման համար տեղադրվեց 4 իմպլանտատ։ Անցկացված բուժումից հետո Լարսոնը կարողանում էր լիարժեք ծամել և նորմալ խոսել, նա այդ պրոթեզով նորմալ ապրեց մինչև իր կյանքի վերջը, 2006 թվականը։ Առաջին իմպլանտացիայի համար բերանի խոռոչի խնդիրներով պացիենտի պատահական ընտրությունը մեկնարկային կետ դարձավ ստոմատոլոգիայում բոլորովին նոր ուղղության` իմպլանտոլոգիայի զարգացման համար։ Դիմածնոտային ոլորտում անատոմիական և իմունային առանձնահատկությունները հնարավորություն տվեցին հատկապես ստորին ծնոտում իմպլանտատի սերտաճման, ինչպես նաև, դրանց երկարատև օգտագործման վերաբերյալ լավագույն կանխատեսումները կատարել։

Ինչ առավելություններ ունի ատամների իմպլանտացիան խմբագրել

 
Անհատական ատամները փոխարինվել են իմպլանտով, որտեղ դժվար է տարբերակել ատամները պրոթեզներից:
  • Վերացնել ատամնաշարի թերությունները, առանց հարևան ատամները տաշելու.
  • Կարելի է ցանկացած քանակությամբ իմպլանտատ տեղադրել ատամնաշարի ցանկացած թերությունը վերացնելու համար, անկախ տեղակայումից.
  • Իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են իսկական ատամին, նույն խնամքն են պահանջում և զգալի չեն բերանի խոռոչում.
  • Լինում են իրավիճակներ, երբ պացիենտին հնարավոր չի լինում օգնել սովորական պրոթեզավորմամբ և հարցը կարգավորվում է իմպլանտների վրա պրոթեզավորման օգնությամբ։
 
Շարժումը ցածր ատամնաբուժարանում կարող է նվազեցնել իմպլանտների միջոցով գնդակի եւ վարդակի պահվածքը:
 
Ատամների կամուրջը կարող է ապահովվել երկու կամ ավելի իմպլանտների կողմից:

Ինչպես ճիշտ ընտրել իմպլանտատ խմբագրել

Ժամանակակից ստոմատոլոգիան իմպլանտոլոգիական համակարգի այնպիսի լայն ընտրություն է առաջարկում, որ պացիենտները (ինչպես և բժիշկները) կարողանան հարմար ընտրություն կատարել։ Ինչ չափանիշներով է պետք առաջնորդվել իմպլանտատն ընտրելիս։

Առաջին չափանիշ`սերտաճում խմբագրել

Տիտանի առանձնահատկությունն այնպիսին է, որ մարդու օրգանիզմն այն որպես օտար մարմին չի ընդունում։ Օրգանիզմն այն չի վանում, ինչպես, օրինակ, օրգանների տրանսպլանտացիայի ժամանակ։ Իսկ արդեն հատուկ մշակված մակերեսով, պտուտակներով իմպլանտատի մասին խոսելն ավելորդ է։ Եթե, իհարկե, տեղադրելիս ակնհայտ, կոպիտ սխալներ թույլ չեն տրվել։ Բնականաբար, և իմպլանտատը, և ատամնապսակը, և ատամնալիցքը կատարվում են նորմալ ծամել կարողանալու պարզ պատճառով, ընդ որում, դրանք տեղադրվում են որքան հնարավոր է հարմարավետ, արդյունավետ և երկարատև։ Այստեղից էլ բխում է երկրորդ չափանիշը։

Երկրորդ չափանիշ`երկարատևություն խմբագրել

Ահա այստեղից էլ սկսվում է հիմնական տարբերությունը։ Իմպլանտատի երկարատևությունը շատ բաներով կախված է իմպլանտատի միկրո- և մակրոդիզայնից։ Միկրոդիզայնն իմպլանտատի մակերեսի առանձնահատկությունն է։ Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ իմպլանտատի միկրոծակոտկեն մակերեսը նպաստում է ավելի արագ և լիարժեք ոսկրասերտաճմանը` հարթ մակերեսի համեմատությամբ։ Մակրոդիզայնն իմպլանտատի կառուցվածքի առանձնահատկությունն է` նրա ձևը, պտուտակի առկայությունը, իմպլանտատի գլխիկի հետ միացման եղանակը և այլն։

  • Հղկված վզիկով իմպլանտատ
  • Չհղկված վզիկով իմպլանտատ

Երրորդ չափանիշ`էսթետիկ տեսքի վերականգնում խմբագրել

 
էսթետիկ տեսքի վերականգնում

Եթե անհրաժեշտ է փոխարինել առջևի բացակայող ատամը, ապա շատ կարևոր է, որ այն չտարբերվի հարևան ատամներից։ Անթույլատրելի է, որ իմպլանտատի գլխիկը, վզիկը կամ իմպլանտատն ամբողջությամբ լնդերի տակից երևա։ Իսկ դրա համար պետք է ճիշտ ընտրել ինչպես իմպլանտատը, այնպես էլ գլխիկը։ Իսկ իմպլանտոլոգը պետք է էսթետիկ գլխիկի լայն ընտրության հնարավորություն ունենա` մետաղակերամիկական, կերամիկական, ցիրկոնիում և այլն։

Չորրորդ չափանիշ`տեղադրելու հնարավորություն բարդ դեպքերում խմբագրել

Շատ հաճախ իմպլանտատ տեղադրելու համար ոսկորը չի բավականացնում։ Նման դեպքերում հարկ է դիմել ոսկրային պլաստիկայի տարբեր մեթոդների։ Ոսկրային պլաստիկայի և իմպլանտացիայի մեթոդների զուգադրումը մեկ վիրահատությամբ շատ մեծ առավելություն է։ Օրինակ, վերին ծնոտի ոսկրի բարձրությունը ընդամենը 4 մմ է, որը բավական չէ իմպլանտատի տեղադրման համար` առանց նախապես ոսկրային պլաստիկա կատարելու։ Դասական մեթոդի դեպքում սկզբից ոսկրային պլաստիկա է կատարվում (սինուս-լիֆթինգ), և միայն 3-6 ամիս հետո իմպլանտացիա։ Հաշվի առնելով, որ վերին ծնոտում իմպլանտատի սերտաճման ժամկետը 3-4 ամիս է, ապա ողջ բուժումը մի ողջ տարի կձգվի։ Իսկ եթե միկրոպտուտակով վզիկով իմպլանտատ օգտագործվի, ապա այն կարելի է տեղադրել սինուս-լիֆթինգի հետ միասին։ Առաջնային ամրացումը և կայունացումը տեղի է ունենում 4 մմ հաստության ոսկրի բարձրության հաշվին, իմպլանտատը պահվում է միայն վզիկի պտուտակով, իսկ իմպլանտատի մնացած հատվածի շուրջբոլորը հետագայում ոսկոր է ձևավորվում։ Այսպիսով, երկու վիրահատության փոխարեն միայն մեկն է կատարվում, իսկ բուժման տևողությունը նվազում է 2 անգամ։ Սովորական հաջորդականությունն է` բաց սինուս-լիֆթինգ, 4-6 ամիս հետո իմպլանտատի տեղադրում, 4-6 ամիս հետո պրոթեզավորում (արդյունքում` 8 ամսից մինչև 1 տարի)։ Միաժամանակյա իմպլանտացիա-պրոթեզավորումը հնարավոր է արդեն 4 ամիս անց (առավելագույնը` 6 ամիս)։

Ատամների իմպլանտացիայի մեթոդներ խմբագրել

Իմպլանտների վրա պրոթեզավորումը կատարվում է երկու փուլով` ատամի արմատի իմպլանտացիա և ատամնապսակի տեղադրում։ Իմպլանտացիայի մեթոդի և պրոթեզավորման ժամկետների ընտրությունը կատարում է իմպլանտոլոգը, հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունը։ Իմպլանտների վրա պրոթեզավորումը պատասխանատու քայլ է և այդ որոշումը ընդունելիս պացիենտը պետք է բացարձակապես վստահ լինի ոչ միայն իմպլանտոլոգի, այլև իմպլանտոլոգի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հարցում, ում աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը։ Ատամնապսակը տեղադրելիս սխալը կարող է կոնստրուկցիայի կոտրվելու կամ օրգանիզմի կողմից իմպլանտը վանելու պատճառ դառնալ։

Իմպլանտացիան ըստ մեթոդների և ժամկետների լինում է.

Ըստ մեթոդների խմբագրել

° միափուլ մեթոդ

° երկփուլ մեթոդ

Ըստ ժամկետների խմբագրել

° անմիջապես իմպլանտացիա

° հետաձգված իմպլանտացիա

Պրոթեզավորման դասական սխեման երկփուլային իմպլանտացիան է։ Առաջին փուլը` վիրահատական միջամտությունն է, որը ներառում է իմպլանտատի տեղադրում և որոշ ժամանակ անց` լնդի ձևավորիչի տեղադրում։ Երկրորդ փուլը` օրթոպեդիկ միջամտություն է, արտաոսկրային մասի (աբատմենտ) և ատամնապսակի տեղադրում։ Իմպլանտը տեղադրելու պահից մինչև վերջնական արդյունքը, որպես կանոն, 2-4 ամիս է անցնում, որը պայմանավորված է օգտագործվող համակարգից։ Ժամկետը կարող է երկարել, եթե իմպլանտացիայի ժամանակ պահանջվի արհեստական կամ սեփական ոսկրի սերտաճում։

Միափուլ իմպլանտացիա. նման բուժգործողության դեպքում իմպլանտատի և ժամանակավոր ատամնապսակի տեղադրումը կատարվում է մեկ օրում, ատամնապսակն այնպես է տեղադրվում, որ այն չմասնակցի ծամելու աշխատանքին։ Տվյալ տեսակի ատամնապսակը զուտ կոսմետիկական բնույթ ունի (բնականաբար, ոչ-ոք չի ցանկանա առանց առջևի ատամների թեկուզ մեկ օր մնալ)։ Հենց որ իմպլանտատը սերտաճեց (այդ նույն 2-4 ամսվա ընթացքում), իմպլանտոլոգն արդեն մշտական ատամնապսակն է ամրացնում։ Բուժման այս սխեման, որպես կանոն, կիրառվում է միայն առջևի ատամների դեպքում, որոնք ենթակա են պարտադիր հեռացման ինչ-ինչ պատճառներով։

Տեսակներ խմբագրել

Իմպլանտացիան ըստ տեսակների լինում է.

° Էնդօդոնտալ-էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիա, որը կատարվում է շարժվող կամ կոտրված ատամների դեպքում։ Ատամի արմատի ուղու մեջ պտուտակավոր կամ ձևավոր մակերես ունեցող շտիֆտ է տեղադրվում արմատ- ատամնապսակ նորմալ հարաբերակցությունը վերականգնելու և ատամն ամրացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ պայման է նվազագույնը 3 մմ առողջ պերիօդոնտի առկայությունն ատամի արմատի վերնամասի շուրջբոլորը։

° Էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիան կատարվում է, երբ ալվեոլյար ելուստը բավական բարձր է ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատի <արմատային> մասը տեղադրելու համար։ Ցանկացած ներոսկրային իմպլանտատ բաղկացած է ներոսկրային (արմատային) մասից, վզիկից, որը պետք է լնդերի լորձաթաղանթի մակարդակին լինի, և սուպրակոնստրուկցիայից (գլխիկ, արտաոսկրային մաս, աբատմենտ)։

° Ենթավերնոսկրային իմպլանտացիան կատարվում է, երբ ծնոտի ալվեոլյար ելուստն անհրաժեշտ բարձրությունը չի ունենում։

Ատամների իմպլանտացիայի փուլեր խմբագրել

Ատամների իմպլանտացիայի փուլերն անցկացվում են հետևողականորեն և երբեմն երկար ժամանակ են պահանջում, որը պայմանավորված է կատարվող միջամտությամբ և օրգանիզմի անհատական առանձնահատկություններով։

Ատամների իմպլանտացիայի նախապատրաստություն խմբագրել

Իմպլանտացիայի պլանավորման համար որոշիչ դեր է կատարում ադենտիայի (անատամության) տեսակը, պրոթեզավորման ձևը, ոսկրային հյուսվածքի ծավալը և կառուցվածքը։ Ադենտիայի տեսակով պայմանավորված, ընտրվում է իմպլանտատի տեղադրման ձևը, կոնստրուկցիան և մեթոդը, ինչպես նաև չափերը։ Տարբերում են ատամնաշարի արատների 4 տեսակ. մեկ ատամի բացակայություն, երկու և ավելի ատամների բացակայություն, վերջին ատամների բացակայություն և լրիվ ատամնաշարի բացակայություն։ Իմպլանտացիան նախապատրաստելիս բուժվում են բոլոր հիվանդությունները` ինչպես բերանի խոռոչի, այնպես էլ օրգանիզմում առկա հիվանդությունների, քանի որ դրանք ուղղակի կամ անուղղակի կարող են ազդեցություն ունենալ իմպլանտատի սերտաճման վրա։ Բուժման պլանավորման համար մեկնարկային կետ են հանդիսանում այն գործոնները, որոնք որոշում են պրոթեզավորման ձևը և իմպլանտատի տեսակը։ Ոսկրի ծավալը կարելի է երկրորդական գործոն համարել։ Վիրահատական միջամտության ժամանակ առաջնային նշանակություն ունի վիրահատության անվնաս տեխնիկան, որը նշանակում է վիրահատական միջոցների ճիշտ ընտրություն, խստորեն պահպանելով ոսկրային օթյակի մշակման, իմպլանտատի տեղադրման և վիրահատական վերքի փակման կանոնները։ Աբատմենտի տեղադրումը կատարվում է իմպլանտատի լրիվ և հուսալի սերտաճումից հետո։ Դա առավել պարզ բուժգործողություն է, որի ժամանակ վիրաբույժը հանում է փակիչ-պտուտակը, որն անհրաժեշտ է սերտաճման պրոցեսում իմպլանտի պաշտպանության համար։ Աբատմենտը ներպտուտակվում է իմպլանտատի մեջ։ Այդ դեպքում արդեն կարելի է վիրահատական միջամտությունն ավարտված համարել, քանի որ այլ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվում։

Պրոթեզավորում իմպլանտների վրա խմբագրել

Ատամնային իմպլանտների տեղադրումը բարձրացնում է կյանքի որակը։

° Իմպլանտատներն օգնում են կանխարգելել բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ներծծումը

° Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք նորմալ կծել և ծամել

° Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք ճաշակել ձեր սիրած ուտեստները

° Իմպլանտատները կանխարգելում են մյուս ատամների շարժվելը

° Իմպլանտատների օգնությամբ կարող եք ապրել լիարժեք կյանքով։

Իմպլանտատային պրոթեզավորումը ժամանակակից մեթոդ է, ատամները վերականգնելու եղանակ։ Իմպլանտատներով պրոթեզավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալի էսթետիկական արդյունք ստանալ, այլև լիովին վերականգնել ծամողական ֆունկցիան։ Իմպլանտատը միակ պրոթեզն է, որը մարդուն ծառայում է նորմալ ատամի պես և կարող է դիմանալ ծամողական նշանակալի ծանրաբեռնվածությանը։

Ինչ առավելությունների մասին կարող ենք նախևառաջ խոսել իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում.

Առաջինը, իմպլանտացիայի դեպքում հնարավորություն է ստեղծվում վերականգնել ատամնաշարի թերությունները (բացակայող ատամը(ները), առանց հարևան ատամների մշակման։

Երկրորդը, իմպլանտատի օգնությամբ կարելի է վերացնել ցանկացած տեղակայման արատը։

Երրորդը, միայն իմպլանտատը կարող է կանխարգելել ոսկրային հյուսվածքի ներծծումը այն հատվածում, որտեղ ատամ(ներ) չկան։ Դա կատարվում է ոսկրային հյուսվածքն իմպլանտով ծանրաբեռնելու շնորհիվ, որը չի թողնում, որ ատամի բացակայության պատճառով ոսկորն ատրոֆիայի ենթարկվի։ Ատամի բացակայության առաջին տարում ոսկրային հյուսվածքի մինչև 25% կորուստ է գրանցվում, հետագա 3-4 տարիների ընթացքում այն կարող է հասնել մինչև 50%-ի, որն, այնուհետև, կծվածքի փոփոխության և հարևան ատամների դիրքի խախտման է հանգեցնում։ Բացի իմպլանտից ուրիշ ոչ մի այլ մեթոդ չի կարող ոսկրային հյուսվածքի նման ծանրաբեռնվածություն ապահովել։

Չորրորդը, իմպլանտատն ինքնուրույն կոնստրուկցիա է, որը որպես հիմք հարևան ատամների կարիքը չունի, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր հարթել, որոնցից մեկն ատամները լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է սնունդը ծամելիս։ Այն նաև ծամելու պրոցեսն է լավացնում, հետևաբար, նպաստում է ստամոքս-աղիքային աշխատանքի կարգավորմանը։ Իմպլանտների վրա պրոթեզների <ծառայողական> ժամկետն ավելի երկար է, քան սովորական պրոթեզներինը (եթե բժշկի հանձնարարականները կատարվում են և խնամքը պահպանվում է)։ Բացի դրանից, որոշ իրավիճակում հնարավոր է միայն իմպլանտացիա կատարել, որովհետև պրոթեզավորման սովորական մեթոդներով հնարավոր չէ հարթել խնդիրը։ Անհրաժեշտության դեպքում ծնոտի մեջ տեղադրվում է մի քանի իմպլանտ (սովորաբար բավարար է լինում 4-6-ը), որոնց վրա էլ ամրացվում է պրոթեզը (անշարժ կամ շարժական)։ Իմպլանտը մեկուկես անգամ ավելի է դիմանում ծանրաբեռնվածությանը, քան սովորական ատամը։ Իմպլանտի վրա պրոթեզավորմանը դիմում են այն դեպքում, երբ պացիենտի բերանի խոռոչում կամ ընդհանրապես ատամներ չկան, կամ էլ կան, բայց անբավարար են հուսալի ֆիքսացիայի համար, կամ էլ պահպանված ատամներն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ օգտագործել։ Ատամնաշարի լրիվ բացակայության դեպքում խնդիրը կարգավորվում է անշարժ պրոթեզավորման մեթոդով։ Նման պրոթեզավորում կատարվում է մի քանի առանձին տեղադրված իմպլանտների օգնությամբ։ Կա նաև պայմանական-անշարժ պրոթեզավորման մեթոդը, որի դեպքում կոնստրուկցիան ամրացվում է 2-4 իմպլանտի վրա (ծայրահեղ դեպքում`6-8)։ Այն կիրառվում է լրիվ անատամության դեպքում։ Մեթոդը հնարավորություն է տալիս լիովին հարթել պացիենտի խոսակցական խնդիրը, վերականգնել ծամողական գործառույթը, խուսափել փսխումային ռեֆլեքսից (բերանի խոռոչում պրոթեզի փոքր մակերեսի շնորհիվ)։ Կիրառվում է նաև իմպլանտի վրա համակցված պրոթեզավորումը (երբ իմպլանտի տեղադրման համար տեղը բավարար չէ պրոգենիկ կծվածքի պատճառով)։ Այս դեպքում, պրոթեզավորման ժամանակ որպես հիմք կարող են ծառայել և իմպլանտները, և պահպանված առողջ ատամները, ինչպես նաև դրանց զուգակցումը։

Ինչպիսին է իմպլանտի վրա պատրաստված պրոթեզը խմբագրել

Պրոթեզը բաղկացած է երեք մասից.

° բացակայող ատամի ոսկրային օթյակի մեջ սերտաճած տիտանե իմպլանտ.

° իմպլանտատի տիտանե գլխիկ, աբատմենտ, որը ներպտուտակվում է իմպլանտատին և այն հիմքն է, որի վրա տեղադրվելու է ատամնապսակը.

° արհեստական ատամնապսակ, որը լիովին նման է իսկական ատամին գույնով ու ձևով։

Իմպլանտի վրա պրոթեզավորումը թույլ է տալիս փոխարինել առանձին ատամներին կամ ատամնաշարին (այդ թվում, լրիվ ատամնաշարի բացակայությունը)։ Կիրառվում են մետաղե, մետաղակերամիկական, կերամիկական և կոմպոզիտ նյութերից պատրաստված պրոթեզները։ Իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում հաշվի են առնվում ոչ միայն ֆունկցիոնալ պրոթեզին ներկայացվող պահանջները, այլև արտաքին` էսթետիկական կողմը։ Իմպլանտի ծառայելու ժամկետը կազմում է 20-25 տարի, իսկ պատրաստման համար պահանջվում է 4-6 ամիս։

Արտաքին հղումներ խմբագրել

  • c Branemark, Per-Ingvar; Zarb, George (1989). Tissue-integrated prostheses (in English). Berlin, German: Quintessence Books. ISBN 0867151293.
  • Branemark, Per-Ingvar Worthington, Philip, ed (1992). Advanced osseointegration surgery: applications in the maxillofacial region (in english). Carol Stream, Illinois: Quintessence Books. ISBN 0867152427. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Laskin, Daniel (2007). Decision making in oral and maxillofacial surgery. Chicago, IL: Quintessence Pub. Co. ISBN 9780867154634.
  • Lee, SL (2007). Applications of orthodontic mini implants. Hanover Park, IL: Quintessence Publishing Co, Inc. էջեր 1–11. ISBN 9780867154658.
  • Sclar, Anthony (2003). Soft tissue and esthetic considerations in implant dentistry (in english). Carol Stream, IL: Quintessence Books. ISBN 0867153547.
  • Buser, Daniel; Schenk, Robert K (1994). Guided bone regeneration in implant dentistry (in english). Hong Kong: Quintessence Books. ISBN 0867152494.
  • Pallaci, Patrick (1995). Optimal implant positioning and soft tissue management for the Branemark system (in english). Germany: Quintessence Books. ISBN 0867153083.
  • Renouard, Frank (1999). Risk Factors in Implant Dentistry: Simplified Clinical Analysis for Predictable Treatment. Paris, France: Quintessence International. ISBN 0867153555.
  • Lindhe, Jan; Lang, Niklaus P; Karring, Thorkild, eds. (2008). Clinical Periodontology and Implant Dentistry 5th edition (in English). Oxford, UK: Blackwell Munksgaard. ISBN 9781405160995. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Newman, Michael; Takei, Henry; Klokkevold, Perry, eds. (2012). Carranza's Clinical Periodontology (in English). St. Louis, Missouri: Elsevier Saunders. ISBN 9781437704167. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամների իմպլանտացիա» հոդվածին։