Ավրտնիկ
Ավրտնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։
Գյուղ | ||
---|---|---|
Ավրտնիկ | ||
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Ավըրդի, Ավըրդնի, Ավըրդնիք, Ավըրդնիք, Ավորդնիք, Ավրդնիկ, Ավրդնիք, Ավրտնիք, Վարդենիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1] | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] | |
Տեղաբնականուն | aվրտնիկցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն խմբագրել
Ենթադրվում է, որ տեղացիք գյուղը Վարդենիք (Վարդենիկ) են կոչվել, որովհետև շուրջը շատ վարդաստաններ կային։
Պատմություն խմբագրել
Ավրտնիկի մոտ 140 հայ բնակիչներից 130-ը սրի են քաշվել Մեծ եղեռնի ժամանակ։ 12-ին հաջողվել է գաղթել ԱՄՆ։
Բնակչություն խմբագրել
1872-1873 թվականներին ուներ 20 տուն հայ և 26 տուն քուրդ բնակիչ։ XX դարի սկզբներին ուներ մոտ 40 տուն հայ և 25 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Ավրտնիկն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1249 թվականին։ Գյուղում պահպանվել են Բերդաքար (Գեավըրե-կալա) բերդաքաղաքի ավերակները[1]։
Կրթություն խմբագրել
Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 650)։ |