Ավտոմեքենայի նույնականացման համար
Ավտոմեքենայի նույնականացման համարը, որը հայտնի է VIN հապավումով, հատուկ կոդ է, որն ավտոմեքենա արտադրող ընկերություններն օգտագործում են շարժիչով մեքենաների, մոտոցիկլետների, սկուտերների և մոպեդների նույնականացման համար՝ համաձայն ISO 3833 ստանդարտի։
ԱՆՀ-ը առաջին անգամ կիրառվել է 1954 թվականին[1] ։ 1954-1981 թվականներին համարի ստանդարտ չափանիշներ չեն գործել։ Տարբեր արտադրողներ օգտագործել են տարբեր ձևաչափեր։ 1981 թվականին ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը ստանդարտացրել է ձևաչափը։ Ըստ վարչության պահանջի, բոլոր ավտոմեքենաները պետք է 17 նիշից բաղկացած VIN ունենան, որում չպետք է լինեն I (i), O (o) և Q (q) տառերը 0 և 1 թվերի հետ չշփոթելու համար։
Տարբեր երկրներում ավտոմեքենաների պատմության ծառայություններ կան, որոնք կարող են գնորդներին օգնել VIN-ի օգնությամբ հայտնաբերել վթարված կամ գողացված ավտոմեքենաները։
ՎԻՆ կոդը սովորաբար դրոշմված է լինում ավտոմեքենայի դիմապակու ստորին հատվածում (վարորդի կողմից), վարորդի դռան վրա, կապոտի տակ։
ՎԻՆ-ի տարրերը5NPEB4AC9BH305339
խմբագրելԺամանակակից ՎԻՆ համակարգերը հիմնված են երկու չափանիշների վրա, որոնք թողարկել է Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) 1979 և 1980 թվականներին՝ ISO 3779 և ISO 3780։ Այս երկու ISO չափանիշները որոշակիորեն տարբեր են և համապատասխանաբար կիրառվում են Եվրամիությունում և ԱՄՆ-ում։
ՎԻՆ-ը բաղկացած է հետևյալ հատվածներից
Չափանիշ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ISO 3779 | Արտադրության համաշխարհային ինդեքս WMI | Ավտոմեքենայի բնութագրական հատված VDS | Ավտոմեքենայի նույնականացման հատված VIS | ||||||||||||||||
Եվրամիություն[2]
Տարեկան 500 ավտոմեքենայից ավելի |
Արտադրողի նույնականացում | Նշվում է "մեքենայի ընդհանուր բնութագիրը" | Նշվում է "կոնկրետ ավտոմեքենայի հստակ նույնականացումը" | ||||||||||||||||
Եվրամիություն[2]
Տարեկան 500 մեքենայից քիչ |
Արտադրողի նույնականացում | 9 | Նշվում է "մեքենայի ընդհանուր բնութագիրը" | Նշվում է "կոնկրետ ավտոմեքենայի հստակ նույնականացումը" | |||||||||||||||
Հյուսիսային Ամերիկա
Տարեկան 500 ավտոմեքենայից ավելի |
Արտադրողի նույնականացում | Մեքենայի բնութագրություն | Ստուգման նիշ | Մոդելի արտադրության տարեթիվ | Գործարանի կոդ | Հաջորդող թվեր | |||||||||||||
Հյուսիսային Ամերիկա
Տարեկան 500 ավտոմեքենայից քիչ |
Արտադրողի նույնականացում | 9 | Մեքենայի բնութագրություն | Ստուգման նիշ | Մոդելի արտադրության տարեթիվ | Գործարանի կոդ | Արտադրողի նույնականացում | Հաջորդող թվեր |
Արտադրության համաշխարհային ինդեքս WMI
խմբագրելՎԻՆ-ի առաջին 3 նիշերը ցույց են տալիս ավտոմեքենան արտադրողին։ Տարեկան 500-ից պակաս ավտոմեքենա արտադրող գործարանը 3-րդ նիշում օգտագործում է 9 թիվը։ Որոշ արտադրողներ երրորդ նիշն օգտագործում են մեքենայի կատեգորիան նշելու (ավտոմեքենա, բեռնատար և այլն) համար։
ԱՄՆ Ավտոմոբիլային ինժեներների միությունը (SAE) երկրներին ու գործարաններին է տալիս WMI կոդը[3]։
WMI-ի առաջին նիշը ցույց է տալիս տարածաշրջանը, որտեղ գտնվում է գործարանը։ Հիմնականում նշվում է տվյալ երկիրը, սակայն Եվրոպայում մի քանի երկրում գործարան ունեցող արտադրողը կարող է իր արտադրած բոլոր ավտոմեքենաներին տալ այն երկրի WMI-ը, որտեղ գտնվում է իր շտաբ-բնակարանը։ Ջեներալ Մոթորսը գործարաններ ունի Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լեհաստանում, սակայն որպես WMI օգտագործում է Գերմանիայի կոդը։
Երկրների կոդեր
խմբագրելA–H = Աֆրիկա | J–R = Ասիա | S–Z = Եվրոպա | 1–5 = Հյուսիսային Ամերիկա | 6–7 = Օվկիանիա | 8–9 = Հարավային Ամերիկա |
---|---|---|---|---|---|
AA-AH ՀԱՀ |
JA-J0 Ճապոնիա |
SA-SM Մեծ Բրիտանիա |
1A-10 ԱՄՆ |
6A-6W Ավստրալիա |
8A-8E Արգենտինա |
Ավտոմեքենայի բնութագրական հատված VDS
խմբագրելՎԻՆ կոդի 4-ից 8-րդ նիշերը ավտոմեքենայի բնութագրական հատվածն են։ Այս նիշերը տեղեկություններ են պարունակում ավտոմեքենայի պլատֆորմի, մոդելի և տեսակի մասին։ Տարբեր արտադրողներ տարբեր համակարգեր են կիրառում այս դաշտի համար։ 1980 թվականից հետո արտադրողների մեծ մասը 8-րդ նիշում նշում են շարժիչի տեսակը։
ՎԻՆ-ի 9-րդ նիշում (VDS-ի 6-րդ նիշ) սովորաբար նշվում է ստուգիչ նիշը (0-ից 9 թվի կամ X տառ), որը ՎԻՆ-ի չթույլատրված փոփոխության դեպքում համապատասխան ստուգման դեպքում չի հաստատի դրա իսկությունը։ Դա կվկայի, որ նույնականացման համարի մեկ կամ մի քանի թվեր փոփոխվել են։
Ավտոմեքենայի նույնականացման հատված VIS
խմբագրելՎԻՆ-ի 10-ից 17-րդ նիշերը ավտոմեքենայի նույնականացման հատվածն են։ Արտադրողն այս թվերն օգտագործում է տվյալ ավտոմեքենայի նույնականացման համար։ Այն տեղեկատվություն է պարունակում շարժիչի, փոխանցման տուփի մասին։ Հյուսիսային Ամերիկայում վերջին 5 նիշերը պարտադիր պետք է թվեր լինեն։
Ավտոմեքենայի արտադրության տարեթվի նշումը
խմբագրելVIS-ի 10-րդ նիշը հաստատուն է, որը պարտադիր պահանջ է։ 10-րդ նիշը ցույց է տալիս մոդելի արտադրության տարեթիվը։ Բացի I, O, Q տառերից 10-րդ նիշի տեղում չեն օգտագործվում նաև U, Z տառերը և 0 թիվը։
Հաշվարկը սկսվում է 1980 թվականից. այն նշվում է A տառով։ Y-ը 2000 թվականն է, որից հետո սկսվում են 1-ից 9-ը թվերը (2001-2009)։ Այնուհետև կրկին գալիս են լատինական այբուբենի տառերը։
Կոդ | Տարի | Կոդ | Տարի | Կոդ | Տարի | Կոդ | Տարի | Կոդ | Տարի | Կոդ | Տարի | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
A = | 1980 | L = | 1990 | Y = | 2000 | A = | 2010 | L = | 2020 | Y = | 2030 | |||||
B = | 1981 | M = | 1991 | 1 = | 2001 | B = | 2011 | M = | 2021 | 1 = | 2031 | |||||
C = | 1982 | N = | 1992 | 2 = | 2002 | C = | 2012 | N = | 2022 | 2 = | 2032 | |||||
D = | 1983 | P = | 1993 | 3 = | 2003 | D = | 2013 | P = | 2023 | 3 = | 2033 | |||||
E = | 1984 | R = | 1994 | 4 = | 2004 | E = | 2014 | R = | 2024 | 4 = | 2034 | |||||
F = | 1985 | S = | 1995 | 5 = | 2005 | F = | 2015 | S = | 2025 | 5 = | 2035 | |||||
G = | 1986 | T = | 1996 | 6 = | 2006 | G = | 2016 | T = | 2026 | 6 = | 2036 | |||||
H = | 1987 | V = | 1997 | 7 = | 2007 | H = | 2017 | V = | 2027 | 7 = | 2037 | |||||
J = | 1988 | W = | 1998 | 8 = | 2008 | J = | 2018 | W = | 2028 | 8 = | 2038 | |||||
K = | 1989 | X = | 1999 | 9 = | 2009 | K = | 2019 | X = | 2029 | 9 = | 2039 |
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Vehicle Identification Numbers (VINs)». National Highway Traffic Safety Administration (NHTSA). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 2,0 2,1 «Directive 76/114/EEC - Automotive - Enterprise and Industry». European Commission. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «ISO 3780 Road vehicles – World manufacturer identifier (WMI) code». Iso.org.