Ավտոբուսային աթեիստական քարոզարշավ

Ավտոբուսային աթեիստական քարոզարշավ (անգլ.՝ Atheist Bus Campaign), հասարակական տրանսպորտում աթեիստական ուղղվածության գրությունների տեղադրումը Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում ի պատասխան ավետարանչական քարոզիչների քրիստոնեական գովազդի[1]։

Աթեիստական գովազդով ավտոբուս

Աթեիստական այս քարոզարշավն սկսել է լրագրող և գրող Էրիան Շերինը 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Բրիտանական հումանիստական ասոցիացիայի (British Humanist Association) և Ռիչարդ Դոքինզի աջակցությամբ[2]։ Կամապանիայի սկզբնական նպատակն էր հավաքել £5 500 Լոնդոնում 2009 թվականի սկզբում՝ չորս շաբաթվա ընթացքում 30 ավտոբուս գործարկելու համար, որոնց վրա ամրացված կլինի «Ամենայն հավանականությամբ, աստված չկա։ Հերիք է անհանգստանալ, վայելեք կյանքը» (անգլ.՝ There’s probably no God. Now stop worrying and enjoy your life) կարգախոսը։

Սակայն հասարակության կողմից այդ ակցիայի համար նվիրատվությունը արդեն իսկ 2008 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ հասել էր £100 000, ոնչը օգնել է տարածել ավտոբուսային քարոզարշավը երկրի ողջ տարածքով մեկ։ Ակցիան սկսվել է 2009 թվականի հունվարի 6-ին, երբ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքով մեկ գործարկվել է կարգախոսով 800 ավտոբուս Դրանից բացի, նախատեսվում էր 1000 գովազդային վահանակ տեղադրել հանրաճանաչ աթեիստների մեջբերումներում Լոնդոնի մետրոյում, իսկ երկու մեծ LCD-էկրան տեղդրվել է Լոնդոնի Օքսֆորդյան հրապարակում[3].

Աթեիստական այս քարոզարշավը լայն աջակցություն է գտել այլ երկրներում, որի արդյունքում բազմաթիվ այլ երկրներում էլ էին անցկացվել աթեիստական գովազդային կամպանիաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sherine, Ariane; Heather, Ron (2009 թ․ հունվարի 17). «I Can't Think Up Yet Another Bus Pun Headline…» (անգլերեն). Atheist Campaign. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «The Bus Campaign» (անգլերեն). British Humanist Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
  3. Beckford, Martin (2009 թ․ հունվարի 8). «Atheist buses denying God's existence take to streets». The Daily Telegraph (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել