Ավստրիական փոստը Լիխտենշտայնում

Ավստրիական փոստը Լիխտենշտայնում, ավստրիական փոստային ծառայություն, որը գործել է Լիխտենշտայնի իշխանությունում 1818 թվականից մինչև 1852 թվականը և 1876 թվականից 1920 թվականը[1][2]։

Ավստրիական փոստը Լիխտենշտայնում
Փոստի պատմություն
Առաջին փոստային նամականիշներ

Փոստի զարգացում խմբագրել

19-րդ դարում Լիխտենշտայնի իշխանությունը չուներ սեփական փոստային ծառայություն և ընդգրկված էր Ավստրիայի փոստային համակարգին։ Ավստրիական առաջին փոստային բաժանմունքը բացվեց 1817 թվականի օգոստոսի 20-ին Բալզերսում[3]։ Բաժանմունքի առաջին ղեկավար է նշանակվել Ֆերդինանդ Վոլֆինգերը[4]։ Որոշ ժամանակ անց այն փակվում է և կրկին բացվում 1827 թվականի հունվարի 1-ին[5]։ 1845 թվականի մարտին իշխանության մայրաքաղաք Վադուց բացվում է ևս մեկ փոստային բաժանմունք։ Առաջին փոստապետ է նշանակվում Յոհան Գեորգ Ռայնբերգերը[4]։ 1852 թվականին փոստային նամականիշի շրջանառության մեջ դնելուց հետո Լիխտենշտայնի կառավարությունը չեղյալ է հայտարարում Ավստրիայի հետ պայմանագիրը, որով կանոնակարգվում էր ավստրիական փոստային կապի ծառայություններ մատուցելու գործընթացը։ Պայմանագիրը կրկին վերահաստատվում է 1876 թվականին։ Նոր պայմանագրով փոստային առաքումների առումով Լիխտենշտայնը հավասարվում էր Ավստրիային, այսինքն իշխանության տարածքում պետք է գործեր ավստրիական փոստային տարիֆները[1][2][5][6]։

 
Փոստային ծրար, որը 1878 թվականին ուղարկվել է Բալզերսից՝ դրոշմավորված 1867 թվականին թողարկված Ավստրիայի նամականիշով

Փոստի զարգացումը պահանջում էր նոր բաժանմունքների բացում։ 1864 թվականի հուլիսի 30-ից մինչև 1912 թվականը գործել է Նենդելնի փոստային բաժանմունքը։ Վերջինիս առաջին փոստապետը եղել է Ֆրանց-Իոսիվ Լատերնսերը:1912 թվականի մարտի 1-ին Նենդելնի փոստային բաժանմունքը տեղափոխվում է Էշեն։ 1872 թվականի նոյեմբերի 15-ին փոստային ծառայությունը սկսել է գործել Շանում, որտեղ առաջին փոստապետը եղել է Յոզեֆ Վախտերը։ 1890 թվականի հունիսի 1-ին Տրիզենում բացվում է հերթական փոստային բաժանմունքը, որի առաջին փոստային կառավարիչը եղել է Կսավեր Բարգեցեն։ 1907 թվականի ապրիլի 1-ից 1925 թվականի մարտի 1-ը փոստային բաժանմունք է գործել Մաուրենեում։ Սկզբնական շրջանում այն ենթարկվում էր Նենդելնի բաժանմունքին։ 1912-1921 թվականներին Մաուրենի փոստային բաժանմունքը փակ է եղել և վերաբացվել է 1921 թվականի դեկտեմբերի 1-ին և ենթարկվե Էշենում գտնվող բաժանմունքին։ Այն ամբողջ ժամանակաշրջանում, որի ընթացքում Լիխտենշտայնի փոստային կապը տնօրինել է ավստրիական փոստային վարչակազմը, երբեք իշխանության տարածքում հինգից ավել փոստային բաժանմունք չի եղել[1][2][4][5][6]։

1911 թվականին Լիխտենշտայնը Ավստրիային առաջարկում է վերանայել գործող փոստային համաձայնագիրը։ Նոր պայմանագիրը, որի հիմնական դրույթներում կատարվել էին փոփոխություններ, ստորագրվում է 1911 թվականի հոկտեմբերի 4-ին և ուժի մեջ մտնում 1912 թվականի հունվարի 1-ից։ Փոստային վարչակազմը նախկինի պես ղեկավարում էր Ավստրիան, բայց տվյալ ժամանակաշրջանում Լիխտենշտայնում գործող փոստային հաստատությունները սկսեցին կոչվել «Ավստրիական կայսերական ու թագավորական և Լիխտենշտայնի իշխանական փոստա-հեռագրային ծառայություն» (գերմ.՝ «K. K. Österreichisches und fürstlich Liechtensteinsches Post- und Telegraphenamt»), ինչը վերաբերվել է միայն մի քանի պաշտոնական կնիքներին, որոնց վրա պատկերված է եղել մեկի փոխարեն երկու զինանշան[2][5][6]։

Լիխտենշտայնի իշխանությունը ստիպված էր տարեկան Ավստրիական փոստային վարչակազմին փոստի առաքման համար 10 հազար կրոն վճարել։ 1916 թվականի հոկտեմբերի 1-ից այդ գումարը ավելացվել է 14 հազար կրոնով։

1920 թվականի փետրվարի 18-ին Ավստրիայի հետ կնքված փոստային պայմանագիրը նոր պայմանագրով չեղյալ է հայտարարվում։ Ավստրիական փոստային ծառայությունը Լիխտենշտայնի տարածքում իր գործունեությունը դադարեցրել է 1920 թվականի փետրվարի վերջում։ Կարճ ժամանակահատվածում Լիխտենշտայնը ստեղծում է իր սեփական փոստային վարչակազմը, իսկ Շվեյցարիայի հետ պայմանագրի կնքումից հետո՝ 1921 թվականի փետրվարի 1-ին Լիխտենշտայնի փոստի ղեկավարումը սկսեց կատարել շվեյցարական փոստային ադմինիստրացիան[2]։

Փոստային նամականիշերի թողարկումներ խմբագրել

 
Լիխտենշտայնի առաջին առևտրային նամականիշը, 1918 թվական

1850 թվականից Լիխտենշտայնում օգտագործել են ավստրիական փոստային նամականիշեր։ Լիխտենշտայնի փոստային բաժանմունքի կնիքով Ավստրիայի փոստային նամականիշները բավականին հազվադեպ են։ Ավստրիայի նամականիշերը հանվել են շրջանառությունից 1921 թվականի հունվարի 31-ին[2][5][6]։

1911 թվականի հոկտեմբերի 4-ի համաձայնագրով Լիխտենշտայնին իրավունք էէր տրվում թողարկել սեփական նամականիշեր։ Սակայն Ավստրիան պահանջում էր, որ Լիխտենշտայնի նամականիշերը իրենց տեսքով համապատասխանեն Ավստրիայի նամականիշերին և տպագրվեին ավստրիական տպարաններում։ Ավստրիան նաև ստացավ Լիխտենշտայնի նամականիշերը կոլեկցիոներներին վաճառելու իրավունք[5][6]։

Լիխտենշտայնում ավստրիական փոստի առաջին նամականիշը շրջանառության մեջ է դրվել 1912 թվականի փետրվարի 1-ին։ Այդ նամականիշերի վրա պատկերված էր Յոհան II իշխանի դիմանկարը և «Կայսերական և թագավորական ավստրիական փոստը Լիխտենշտայնի իշխանությունում» «К. К. Osterr. Post im Furstentum Liechtenstein» գրությունը։ Շարքը կազմված էր երեք նամականիշերից, որոնք տպագրված էին կավճային թղթի վրա։ Երկու թողարկումների նամականիշները հայտնի են ինչպես ատամնավոր, այնպես էլ առանց։ Այդ նամականիշերը դուրս են հանվել շրջանառությունից 1917 թվականի հուլիսի 31-ին[5]։

Լիխտենշտայնի նամականիշերից բացի շրջանառության մեջ դեռևս մնացել էին ավստրիական փոստային նամականիշեր։ Հայտնի են խառը նամականշումների դեպքեր[5]։

Կապված փոստային վճարների բարձրացման հետ՝ 1917 թվականի հունիսիից մինչև 1918 թվականի նոյեմբերը լույս է տեսել վեց նամականիշից կազմված նոր շարք, որոնց վրա պատկերված է կայսեր դիմանկարը և Լիխտենշտայնի զինանշանը[5][6][7]։

1918 թվականի նոյեմբերին Յոհան II իշխանի ղեկավարման 60 ամյակի առթիվ շրջանառության մեջ է դրվել Լիխտենշտայնի առաջին առևտրային նամականիշը, որի վրա պատկերված է իշխանի դիմանկարը, իսկ վերին հատվածում, ի տարբերույթուն սովորական փոստային նամականիշների, նշված են նրա ղեկավարման տարիները՝ «1858» և «1918»[2][6][7]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Лихтенштейн // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Edwin Müller. "Die Postmarken von Österreich", Die Postmarke - Vienna, 1927.(գերմ.)
  3. По данным Н. Владинца, в 1819 году.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 Nekvasil J. Rakouská pošta v Lichtenštejnsku // Filatelie. — 1970. — № 11. — С. 338—339.(չեխ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Лихтенштейн (Княжество Лихтенштейн) // Филателистическая география. Европейские зарубежные страны / Н. И. Владинец. — М.: Радио и связь, 1981. — 160 с.(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Владинец Н. И. Лихтенштейн // Филателия СССР. — 1981. — № 1. — С. 26—27.(ռուս.)
  7. 7,0 7,1 По информации из каталога «Михель».(ռուս.)