Նենդելնը (գերմ.՝ Nendeln) քաղաքային փոքր բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Էշեն համայնքի սահմաններում։ Բնակչության թիվը 1357 մարդ[1] է։ Փոստային ինդեքսն է` 9492։

Նենդելն

Գյուղը տեղակայված է ավստրիական Ֆելդկիրխ և շվեյցարական Բուկս քաղաքները միացնող ճանապարհի վրա։ Մոտակա բնակավայրերն են՝ Շանվալդ, Մաուրեն, Էշեն և Պլանկեն[2]։

Միջին բացարձակ բարձրությունը կազմում է 486 մ[2]։

Գրավոր աղբյուրներում Նենդելնը 14-18-րդ դարերի ընթացքում չի հիշատակվում։ Սակայն հանդիպում է բարբառային «Nendla» բառը, ինչպես նաև «Endlen» կամ «Änndlen» նմանահունչ անվանումները, հավանաբար՝ կելտական «Nantu» բառից։

Նենդելնում հայտնաբերվել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ամրաշինական կառույցների պատեր։ Քաղաքում գտնվում են ս․ Սեբաստյանի և ս․ Ռուխուսի (1639 թ․) եկեղեցիները։

Նենդելնում զարգացած են արդյունաբերությունը, առևտուրը և ծառայությունների ոլորտը։ Բացի ավտոմոբիլային ճանապարհներից, գյուղի մոտակայքով անցնում է նաև երկաթուղի, գործում է Նենդելնի կայարանը (գերմ.)[2]։

Ծանոթագրություն խմբագրել

Հղումներ խմբագրել