Ավստրիական գուլդեն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ավստրիական գուլդեն (գերմ.՝ Österreichischer Gulden), 1858 թվականից մինչև 1868 թվականը Ավստրիական կայսրության և 1868 թվականից մինչև 1892 թվականը Ավստրո-Հունգարական կայսրության դրամական միավոր[1][2]։

Ավստրիական գուլդեն
գերմ.՝ Österreichischer Gulden
1880 թվականին թողարկված 1000 գուլդեն 1887 թվականին թողարկված 1 ֆորինտ
1880 թվականին թողարկված 1000 գուլդեն 1887 թվականին թողարկված 1 ֆորինտ
Երկիր Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Պաշտոնական
օգտագործում
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն

Պատմություն խմբագրել

1857 թվականի հունվարի 24-ին Ավստրիայի կայսրությունը Գերմանիայի հետ ստորագրեց դրամական կոնվենցիա (Վիեննայի դրամական կոնվենցիա), որի հիման վրա այդ երկրների արժույթները նույնականացվեցին։ Գուլդենը, որն ավելի վաղ հատվում էր 1753 թվականին կայացած նախկին կոնվենցիայի հիման վրա, նոր նմուշի արժույթի 1 գյուլդենը հավասարվեց 5 կրեյցերի։ Մետաղադրամների հատման հիմքում քեյլնյան ֆունտի փոխարեն դրվեց մաքսային ֆունտը (Zollphund = 500 գ)։ Ավստրիայում հատվեցին 45 անվանական արժեքով գյուլդեններ, հյուսիսային գերմանական պետություններում՝ 30 անվանական արժեքով թալերը։ Գյուլդենը, որը նախկինում բաժանվում էր 60 կրեյցերի, սկսեց բաժանել 100 նոր կրեյցերի (Neukreuzer): Համաձայն կոնվենցիայի հյուսիսգերմանական պետությունները սկսեցին հատել միավորված թալերներ (Vereinstaler) և կրկնակի միավորված թալերներ՝ 900 պրոբի, որոնք համապատասխանաբար հավասար դարձան 1,5 և 3 ավստրիական գյուլդենի։ Հատվեցին նաև միավորված ոսկե մետաղադրամներ՝ կրոններ (Krone) և կիսակրոններ։ Ավստրիան պահպանեց 1753 թվականի կոնվենցիայով Մարիա Թերեզայի անվան թալերներ և դուկատներ հատելու իրավունքը։ Նոր դրամական համակարգը կոչվեց Ավստրիայի արժութային համակարգ (Österreichische Währung) և 1858 թվականի սեպտեմբերի 1-ից այն որպես միակ պաշտոնական համակարգը ճանաչվեց ամբողջ կայսրությունում[1][3]։

Ավստրո-պրուսական պատերազմից հետո 1866 թվականին Ավստրիան դուրս եկավ Վիեննայի դրամական կոնվենցիայից, սակայն շարունակեց դրա պահանջներին համապատասխան դրամների հատումը։

Մետաղադրամների և բանկնոտների վրա նշվում էին արժույթի տարբեր անվանումներ։ Բանկնոտների վրա անվանական արժեքը նշվում էր գյուլդեններով (Gulden), իսկ մետաղադրամների վրա՝ ֆլորիններով (Florin):

1867 թվականին Ավստրո-Հունգարական համաձայնագրի ստորագրումից հետո և 1868 թվականին Ավստրո-Հունգարիայի ձևավորումից հետո սկսվեց հունգարական անվանումով մետաղադրամների հատումը, որոնք կոչվեցին ֆորինտ (հունգ.՝ Forint): Կրեյցերներով չափվող փոխանակվող դրամական միավորը հատվեց երկու տարբերակով՝ գերմաներենով նշված անվանական արժեքով (kreuzer) և հունգարերենով նշված անվանական արժեքով (krajczár)[4]: 1862 թվականին Լոմբարդո-Վենետիկյան թագավորության համար, որը մտնում էր ավստրիական տիրույթների կազմի մեջ, հատվեցին մանրադրամներ, որոնց անվանական արժեքը նշվում էր սոլդոյով (իտալ. soldo)[1][4]:

1880 թվականից սկսած թղթադրամների մի կողմը պարունակվում էր գերմանական տեքստ (նշվում էր բանկնոտի գուլդենով անվանական արժեքը), մյուս կողմը պարունակում էր հունգարերեն տեքստ (նշվում էր բանկնոտի ֆորինտով անվանական արժեքը)[1][5]։

Գալիցիայում գուլդենը (ֆլորին) կրում էր ոչ պաշտոնական ռենսկի անվանումը ռենսկի, ոսկե ռենսկի) (ուկրաիներեն՝ Ринський):

1866 թվականին Ավստրիայի համար անհաջող պատերազմը ստիպեց թողարկվող դրամների ծավալի ավելացմանը դիմել։ 1867-ից 1873 թվականները ընդհանուր առմամբ բարենպաստ էր տնտեսության զարգացման համար, սակայն հետո հնգամյա տնտեսական ճգնաժամ բռնկվեց, որի արդյունքը դարձավ բյուջեի դեֆիցիտը, որը երբեմն հասնում էր պետբյուջեի 1/4 մասին։ Նախաճգնաժամային սահմանին հնարավոր եղավ հասնել միայն 1881 թվականին։ Ավստրո-Հունգարական կայսրության ձևավորումից հետո գրեթե քառորդ դար պահպանվեց մետաղադրամների հանդեպ թղթային գուլդենի արժեքային առավելությունը՝ միջինում 18%։ Ոսկյա և արծաթե մետաղադրամները գրեթե չէին մասնակցում շրջանառությանը, դրանք նախընտրում էին օգտագործել միայն կուտակելու համար։ Հաշվարկները գրեթե ամբողջությամբ սկսեցին թղթի գուլդեններով տարվել։ 1889 թվականին հնարավոր եղավ կայունացնել բյուջեն և նույնիսկ ավելցուկ ապահովել[6]։

1892 թվականի օգոստոսի 2-ին գուլդենին փոխարինելու եկավ Ավստրո-Հունգարական կրոնը։ Դրամական բարեփոխումների ընթացքում արծաթե ստանդարտից անցում կատարվեց ոսկու ստանդարտին։ Նախկինում թողարկված մետաղադրամներն ու թղթադրամները շրջանառության մեջ մնացին մինչև 1900 թվականը։ 1 գուլդենը (ֆլորինը) հավասարվեց 2 կրոնի, 1 կրեյցերը հավասարվեց 2 հելլերի։

Монеты խմբագրել

Դիմերես Դարձերես Անվանական արժեք Տրամագիծ, մմ Քաշ, գ Հաստություն, մմ Եզր Մետաղ Հատման տարեթիվ Տպաքանակ
Ավստրիական թագի հողերի համար կրեյցերներ
    ½ կրեյցեր 17 1,67 Հարթ Պղինձ 1858-1861, 1863—1866, 1877, 1881, 1885, 1891 Ընդհանուր ոչ պակաս, քան 50 մլն.[4]
    1 կրեյցեր 19 3,15 1,25 հարթ Պղինձ 1858—1863, 1873, 1878, 1879, 1881, 1885, 1891 Ընդհանուր ոչ պակաս, քան 361 մլն.[4]
    4 կրեյցեր 27 13,2 2,9 Հարթ Պղինձ 1860—1862, 1864 Ընդհանուր 47.050.527[4]
    5 կրեյցեր 16 1,3333 Ատամնավոր 375-րդ կարգի արծաթ 1858-1860, 1863, 1864 Ընդհանուր 8.223.939[4]
    5 կրեյցեր 16 1,3333 Ատամնավոր 375-րդ կարգի արծաթ 1867 А 69.375[4]
    10 կրեյցեր 18 2 Ատամնավոր 500-րդ կարգի արծաթ 1858-1865 Ընդհանուր 11.636.194[4]
    10 կրեյցեր 18 2 Ատամնավոր 500-րդ կարգի արծաթ 1867 A 58.500[4]
    10 կրեյցեր 18 1,6667 0,86 Հարթ 400-րդ կարգի արծաթ 1868-1872 Ընդհանուր 143.441.836[4]
    20 կրեյցեր 21 2,7 1 Հարթ 500-րդ կարգի արծաթ 1868-1870, 1872 Ընդհանուր 91.060.620[4]
Ավստրիական թագի հողերի համար կրեյցերներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Banknoten bis 1924 (Gulden, Kronen).(գերմ.)
  2. Votruba, Martin. "Historical Coins". Slovak Studies Program. University of Pittsburgh. Արխիվացված 2017-11-22 Wayback Machine(անգլ.)
  3. Зварич В. В. Нумизматический словарь. — 2-е изд. — Львов: Вища школа, 1976. — 156 с.(ռուս.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801-1900. — 6-е изд. — Iola: Krause Publications, 2009. — 1296 с. — ISBN 978-0-89689-940-7.(անգլ.)
  5. Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801-1900. — 6-е изд. — Iola: Krause Publications, 2009. — 1296 с. — ISBN 978-0-89689-940-7.
  6. Травин Д., Маргания О. "Европейская модернизация" Глава 4. "АВСТРО-ВЕНГРИЯ: РАЗВОД ПО ГАБСБУРГСКОМУ СЧЕТУ".(ռուս.)