Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավստրալիա (այլ կիրառումներ)

«Ավստրալիա» (անգլ.՝ Australia), պատերազմական դրամա աշխարհահռչակ ավստրալիացի կինոռեժիսոր՝ Բազ Լուրմանի կողմից՝ Նիկոլ Քիդմանի և Հյու Ջեքմանի մասնակցությամբ։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի մարտին, ավստրալիական Քիմբերլին քաղաքում, և ավարտվել են նույն թվականի նոյեմբերին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում։ Հետո ցուցադրվեց նաև այլ երկրներում։

Ավստրալիա
անգլ.՝ Australia
Երկիր Ավստրալիա
 ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա և ռազմական ֆիլմ
ԹեմաԽաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվականնոյեմբերի 26, 2008[1], դեկտեմբերի 25, 2008[2] և դեկտեմբերի 25, 2008[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲազ Լուրման
ՊրոդյուսերԲազ Լուրման
Սցենարի հեղինակՌոնալդ Հարվուդ, Ստյուարտ Բիթի, Ռիչարդ Ֆլանագան և Բազ Լուրման
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Հյու Ջեքման, Դևիդ Ուենհեմ, Բրայան Բրաուն, Բրյուս Սփենս, Ջեք Թոմփսոն, Բերի Օտտո, Բեն Մենդելսոն, Բիլ Հանթեր, Բրենդոն Ուոլթերս, Դևիդ Գալփիլիլ, Դևիդ Նգումբուջարա, Էսսի Դևիս, Յացեկ Կոման, Ջոն Ջարաթ[4], Թոնի Բերրի[4] և Ռեյ Բարեթ[4]
ՕպերատորՄենդի Ուոքեր
ԵրաժշտությունԴևիդ Հիրշֆելդեր
ՄոնտաժԴոդի Դորն
Պատմվածքի վայրԱվստրալիա
Նկարահանման վայրՍիդնեյ և Ավստրալիա
Կինոընկերություն20th Century Studios, Bazmark, Screenwest, RatPac-Dune Entertainment և Ingenious Media
Տևողություն166 րոպե
Շահույթ211 368 784 $[5] և 37 555 757 A$[6]
 Australia (2008 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեյի հիմքում ընկած է անգլիացի մի արիստոկրատ տիկնոջ պատմությունը։ Ամուսնու մահվանից հետո ժառանգաբար նրան անցավ հսկայական ռանչո՝ «Հեռավոր դաշտավայրեր» անունով։ Այն գտնվում էր Ավստրալիա մայր ցամաքի հյուսիսում։ Երկրորդ համաշխարհայինի սկսվելուց առաջ նա գնում է իր կալվածք, որպեսզի պաշտպանի այն հովիվներից, որոնք ցանկանում էին ռանչոն իրենց տիրապետության տակ վերցնել։ Նրան օգնության են հասնում նախրապան Դրովերն ու մի քանի կամավոր ծառաներ։ Նրանք ստիպված էին 1500 գլուխ անասուններին ոտքով տանել դեպի Դարվին, որը հազարավոր մղոնների հեռավորության վրա էր։ Նեյլ Ֆլեթչերը, մի խումբ նախրապանների հետ փորձում է խանգարել նրանց։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլ Քիդման Սառա Էշլի,
Հյու Ջեքման Դրովեր,
Բրենդան Ուոլթերս Նուլլա
Բրայան Բրաուն Քինգ Քորնի
Դեվեդ Ուենեմ Նեյլ Ֆլեթչեր
Դեվիդ Գալփիլիլ Քինգ Ջորջ
Էդդի Բարու Բուլլ
Ռեյ Բարրեթ Ռեմսդեն
Տոնի Բերրի Սերժանտ Կալլահան
Բեն Մենդելսոն Կապիտան Դաթթոն
Ջեք Թոմփսոն Քլիփլինգ Ֆլին

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը հանդիսանում է էպիկական արկածային դրամա՝ արծարծելով սոցիալական բազմաթիվ պրոբլեմներ։ Ֆիլմն այնքան ժամանակ վերնագիր չի ունեցել, մինչև 2006 թ․ նոյեմբերի 23-ին ռեժիսոր Բազ Լուրմանը ավստրալիական ռադիոշոուներից մեկում չհայտարարեց «Ավստրալիա» վերնագիրը։ Ինչպես հենց ինքն է ասում, ֆիլմի վերնագիր կարող էր ընտրվել «Հսկայական հյուսիսային հողեր», կամ «Հեռավոր դաշտավայրեր» վերնագրերը։ Լուրմանը մտածում էր «Ավստրալիան» դարձնել իր պատմաէպիկական տրիլոգիայի առաջին մասը։ Երկրորդ մասը լինելու է «Ալեքսանդր Մեծ» պրոեկտը, որը ժամանակավորապես կասեցվել է։ Իսկ երրորդ մասը դեռ վերնագիր չունի, բայց արդեն պարզ է, որ լինելու է պատմական կինոպրոեկտ Ռուսաստանի մասին։

Քասթինգ խմբագրել

Պրոյեկտի սկզբում պլանավորվել էր, որ գլխավոր դերակատարը լինելու է Ռասսել Քրոուն, սակայն 2006 թ․ ամռանը ավստրալիացի դերասանը, այն բանից հետ, որ հրաժարվեց իր կերպարը փոփոխությունների ենթարկել, հայտարարեց, որ՝ «չի պատրաստվում մասնակցել այդ պրոեկտին՝ ֆինանսի հետ կապված»։ «Ավստրալիան» դարձավ երկրորդ կինոպրոեկտը, որում Քիդմանին ու Քրոուին չհաջողվեց աշխատել միասին։ Նրանք «հին ընկերներ» են։ 2005 թ․ սկսվեց «Էկվապիպտ» ֆիլմի նկարահանումները, որը կասեցվեց Ռասսելի պահանջով՝ սցենարի ոչ բավարար լինելու պահանջով։ Հետո նույն դերն առաջարկվեց Հիթ Լեդջերին, սակայն նա նույնպես ստիպված էր հրաժարվել պրոեկտին մասնակցելուց, քանի որ արդեն մասնակցում էր «Մռայլ ասպետը» ֆիլմիի նկարահանումներին։

2007 թ․-ի հունվարի 25-ին հայտարարվեց, որ հանրահայտ ավստրալիացի դերասան՝ Դեվիդ Ուենեմը, որը հայտնի է Մատանիների տիրակալը ֆիլմից, ֆիլմում կերտելու է Նեյլ Ֆլեթչերի կերպարը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիա (ֆիլմ)» հոդվածին։