Ավստրալիական մերինոս
Ավստրալիական մերինոս (իսպ.՝ los merinos, merino), նրբագեղմ, բրդամսատու ոչխարների ցեղ։ Ստեղծվել է Ավստրալիայում։ Որպես ելակետային ցեղեր օգտագործվել են Անգլիայից, Իսպանիայից և Գերմանիայից ներմուծված նրբագեղմ ոչխարները։ Հետագայում, ստացված ոչխարները տրամախաչվել են ֆրանսիական ռամբուլիե և ամերիկական վերմոնտների հետ։
Արտաքին տեսք
խմբագրելԱվստրալիական մերինոսը ունի ֆայն (նուրբ), մեդիում (միջին) և սթրոնգ (զորեդ) տիպերը, որոնք միմյանցից զանազանվում են մարմնի արտաքնակազմով (Էքստերիեր) և բրդի որակով։ Ֆայև տիպը մաշկային ծալքեր չունի, բրդի որակը 70 և ավելի է։ Խոյերի կենդանի քաշը 70 կգ է, իսկ մաքիներինը՝ 35-40 կիլոգրամ։
Մեդիում տիպն ունի 2-3 ծալք, բրդի որակը 64-66 է, կենդանի քաշը համապատասխանաբար՝ 75-85 կիլոգրամ և 40-44 կիլոքրամ։ Սթրոնգ տիպն ամենախոշորն է խոյերի կենդանի քաշը 80-95 կիլոգրամ է, մաքիևերիևը՝ 42-48 կիլոգրամ։
Տեսակներ
խմբագրելԱվստրալիական մերինոսի բոլոր տիպերի բուրդը երկար է և բարձր որակի։ Բրդի մաքուր ելքը 40-55 տոկոս է։ Խոյերի միջին բրդատվությունը 9-10 կիլոգրամ 40, մաքիներինը՝ 4-5 կիլոգրամ (ամենաբարձրը՝ 10 կիլոգրամ)։ Ավստրալիայի ոչխարների գլխաքանակի 80 տոկոս նրբագեղմերն են։
Կիրառում
խմբագրելԱվստրալիական մերինոսները օգտագործվել են մի շարք երկրներում նրբագեղմ ցեղերի ստացման համար։ ԽՍՀՄ ներմուծվել է 1928-1929 թվականներին և որպես ելակետային ցեղ՝ օգտագործվել գրովնենյան ոչխարի ցեղի ստացման համար։
Գրականություն
խմբագրել- Cottle, D.J. (1991). Australian Sheep and Wool Handbook. Melbourne, Australia: Inkata Press. էջեր 20–23. ISBN 0-909605-60-2.
Արտաքին հղումներ
խմբագրել- www.ansi.okstate.edu — Oklahoma State University — страница породы Արխիվացված 2007-04-05 Wayback Machine
- www.admra.org — Американская ассоциация разводчиков пород Delaine и Merino Արխիվացված 2011-08-06 Wayback Machine
- www.merinos.com.au — Австралийская ассоциация Merino
- www.merino.co.nz — Новозеландская ассоциация Merino
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |