Ավիավթար Թայվանի նեղուցում

Ավիավթար Թայվանի նեղուցում ծանր ավիավթար, որը տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 25-ին։ Boeing 747-209B ինքնաթիռը, որը պատկանում էր China Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Թայբեյից դեպի Հոնկոնգ։ Սակայն ինքնաթիռը ընկել է Թայվանի նեղուցում։ Ինքնաթիռում գտնվում էր 225 մարդ, սակայն վթարի հետևանքով բոլորը զոհվեցին։

Ավիավթար Թայվանի նեղուցում
Ինքնաթիռի ոչնչացումը օդում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմայիսի 25, 2002
Ժամանակ15:33 NST (07:33 UTC)
Պատճառինքնաթիռի անսարքություն
Վայր, ,  Չինաստանի Հանրապետություն
ՉվերթCI 611
Թռիչքի վայրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Թայվան
Վերջնական կետՀոնկոնգ Հոնկոնգ
Զոհվածներ225 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20020525-0
Օդանավ
ՄոդելBoeing 747-209B
ԱվիաընկերությունChina Airlines
Կողային համարB-18255
Արտադրման թվական1979 թ.
Ուղևորներ206
Անձնակազմ19
Կենդանի մնացած0
 China Airlines Flight 611 Վիքիպահեստում

Ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունը։

Ինքնաթիռ խմբագրել

Boeing 747-209B (գրանցման համարը B-18255) օդանավը արտադրվել է 1979 թվականին, և առաջին չվերթը իրականացվել նույն թվականի հուլիսի 17-ին։ Նույն թվականի հուլիսի 31-ին օդանավը հանձնվում է China Airlines ավիաընկերությանը։ 1999 թվականի հունվարի 1-ին օդանավը ստանում է գրանցման համար B-18255։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 21 180 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 64 694 ժամ[1]։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ խմբագրել

Ինքնաթիռի առաջին հրամանատար - 51 ամյա Յուի Չինգֆոնգ։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է China Airlines ավիաընկերությունում ավելի քան 11 տարի։ Օդում անցկացրել է 10148 ժամ, որից 4732 ժամ անցկացրել է Boeing 747 օդանավում։

Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 52 ամյա Եա Շյոնգշիխ։ Փորձառու օդաչու էր աշխատել է China Airlines ավիաընկերությունում ավելի քան 12 տարի։ Օդում անցկացրել է 10173 ժամ, որից 5831 ժամ անցկացրել է Boeing 747 օդանավում։

Ինքնաթիռում աշխատում էր 16 սպասուհի։

Ինքնաթիռում գտնվում էր 225 մարդ, 206 ուղևոր և 19 անձնակազմի անդամները։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
  Չինաստանի Հանրապետություն 190 19 209
  Չինաստան 9 0 9
  Հոնկոնգ 5 0 5
  Սինգապուր 1 0 1
  Շվեյցարիա 1 0 1
Ընդամնեը 206 19 225

Աղետ խմբագրել

Ինքնաթիռը թռչել է Թայբեյի օդանավակայանից ժամը 14։50 NST (06։50 UTC)։ Երբ ինքնաթիռը 10600 մետր բարձրացավ, օդանավի պոչի մի մասը վնասվեց, օդանավը օդում բաժանվեց մի քանի մասերի, և ընկավ Թայվանի նեղուցում։ Բոլոր ինքնաթիռում գտնվող 225 մարդիկ զոհվեցին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Boeing 747 - MSN 21843 - B-18255 Last Airline China Airlines
  2. «Description of flight 611 China Airlines». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել