Ավրտնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։

Գյուղ
Ավրտնիկ
Վարչական տարածքՕսմանյան Կայսրություն
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԱվըրդի, Ավըրդնի, Ավըրդնիք, Ավըրդնիք, Ավորդնիք, Ավրդնիկ, Ավրդնիք, Ավրտնիք, Վարդենիք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունaվրտնիկցի
Ժամային գոտիUTC+3
Ավրտնիկ (Աշխարհ)##
Ավրտնիկ (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ենթադրվում է, որ տեղացիք գյուղը Վարդենիք (Վարդենիկ) են կոչվել, որովհետև շուրջը շատ վարդաստաններ կային։

Պատմություն խմբագրել

Ավրտնիկի մոտ 140 հայ բնակիչներից 130-ը սրի են քաշվել Մեծ եղեռնի ժամանակ։ 12-ին հաջողվել է գաղթել ԱՄՆ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 20 տուն հայ և 26 տուն քուրդ բնակիչ։ XX դարի սկզբներին ուներ մոտ 40 տուն հայ և 25 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ավրտնիկն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1249 թվականին։ Գյուղում պահպանվել են Բերդաքար (Գեավըրե-կալա) բերդաքաղաքի ավերակները[1]։

Կրթություն խմբագրել

Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՀՍՀ, հտ 1, էջ 650, Ավրտնիկ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 369

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 650